ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Posted on November, 11 2025
Փոքր դրամաշնորհների մրցույթի մեկնարկ
«Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) կողմից տրամադրվող փոքր դրամաշնորհների շրջանակներում հայտարարվում է մրցույթ
Կարող են դիմել
Ծրագրի շահառու մարզերի 6 համայնքների բնակիչները .
➢ Գեղարքունիքի մարզ – Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ
➢ Վայոց ձորի մարզ – Վայք, Ջերմուկ, Եղեգիս
Խրախուսվում է կանանց, երիտասարդների և խոցելի խմբերի մասնակցությունը։
Դրամաշնորհները տրամադրվում են բնաիրային (ոչ դրամական) ձևով մինչև 1,000,000 ՀՀ դրամ արժեքի սահմաններում ՝
• սարքավորումների,
• գործիքների,
• կամ այլ բնաիրային միջոցների տեսքով։
Առավելություն կունենան նախագծերը, որոնք նպաստում են՝
կայուն գյուղատնտեսությանը;
հողերի դեգրադացիայի չեզոքացմանն ու կենսաբազմազանության պահպանմանը;
էկոհամակարգերի պահպանմանը
Հայտերի ներկայացման կարգը, գնահատման չափորոշիչները և մանրամասները՝ հայտարարությանը կից ուղեցույցում։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 30 նոյեմբերի, 2025թ.
Դիմումը լրացնել հետևյալ հղմամբ՝