The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
- France
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Իջևանի մասնաճյուղի չորրորդ կուրսի ուսանող Մերի Ամիրզյանի ավարտական աշխատանքի թեման վերաբերում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող և WWF-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրին։
Անտառի տրանսֆորմացիայի ծրագրով մարդկային հզորությունների ստեղծման շրջանակներում Մերի Ամիրզյանը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի ուսանողներին և դասախոսներին ուղղված իրազեկության բարձրացման և կրթական միջոցառմանը (նոյեմբերի 7, 2013 թ․, Իջևան, Սպիտակ պիլոտային տարածք), համայնքային աշխատանքային հանդիպմանը Կողբ համայնքում (նոյեմբերի 12, 2013 թ․, Կողբ, Տավուծի մարզ) և միջազգային խորհրդատու Դիրք Ֆրանկենհաուզերի կողմից անցկացված կլիմայի փոփոխության և անտառի տրանսֆորմացիայի ուսուցմանը (փետրվարի 18, 2014թ․, Երևան)։
Իրականացվել են նաև համատեղ դաշտային այցեր ծրագրի անձնակազմի հետ ՝ տարբեր առնչվող հարցերի քննարկման և դաշտային գործողությունների արդյունքների դիտարկման նպատակով։ Ուսանողը մշտական կապ է պահպանում ծրագրի հետ՝ ստանալով անհրաժեշտ տեղեկություններ (անտառի տրանսֆորմացիայի պլան, փոփոխություններ, դաշտային գործողություններ և այլն), ինչպես նաև հայտնելով իր աշխատանքի առաջընթացի մասին։
Ավարտական աշխատանքի ներկայացումը և պաշտպանությունը պալանավորվում է համալսարանում 2014թ-ի մայիսին․անտառի տրանսֆորմացիայի ծրագրի անձնակազմը պատրաստվում է մասնակցել միջոցառմանը։
Եվրամիության կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այցելելով այստեղ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
Սիրանուշ Գալստյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. sgalstyan@wwfcaucasus.org
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ.փոստ. aalaverdyan@wwfcaucasus.org
Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org