The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Ապրիլի 7, 1979թ. - մարտի 20, 2015թ.
Սույն թվականի մարտի 20-ին, 35 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացավ Գեռա Ոսկանյանը, Շվեյցարիայի Գլան քաղաքում, որտեղ նա գտնվում էր գործուղման:
Գեռա Ոսկանյանը ծնվել է 1979թ-ի ապրիլի 7-ին, Հայաստանի Արմավիր քաղաքում: Նա WWF-Հայաստանի թիմի արժանի անդամ էր, որին միացել էր 2011թ-ի հունիսին, որպես ծրագրի համակարգող: Այնուհետև, 2012թ-ի օգոստոսից նա դարձավ Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար:
Այդ ժամանակից ի վեր Գեռան մեծ աշխատանք է տարել հասարակայնության հետ կապերի և բազմաթիվ կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Նա նաև սերտորեն համագործակցում էր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Իր վերջին նախաձեռնությունն էր «Մոլորակի Ժամ» համաշխարհային ակցիայի կազմակերպումը Հայաստանում:
Իր բազմաթիվ պարտականությունների հետ մեկտեղ նա պատասխանատու էր նաև 7 երկրներում իրականացվող Արևելյան երկրներում անտառային օրենսդրության կիրառման և կառավարման բարելավման ծրագրի (FLEG) տարածաշրջանային համագործակցության համակարգման համար:
Գեռան չափազանց շատ էր սիրում երեխաներին և այդ իսկ պատճառով նա կազմակերպում էր բազմաթիվ միջոցառումներ դպրոցականների համար և նախաձեռնել էր տարբեր բարեգործական միջոցառումներ ուղղված որբ երեխաների աջակցությանը:
Մասնագիտական առումով Գեռան բարեկիրթ, եռանդուն, պատասխանատու, աջակցող և շատ ընկերասեր անձնավորություն էր, իսկ նրա շրջապատում գտնվելը զուտ հաճույք էր բոլորի համար:
Նա հիանալի հայր էր, սիրող ամուսին, արժանի որդի և հավատարիմ ընկեր:
WWF-Հայաստանի և ամբողջ WWF-ի ցանցի անձնակազմը՝ կիսելով Գեռա Ոսկանյանի ընտանիքի, հարազատների ու բազմաթիվ ընկերների վիշտը, իր խորին ցավակցությունն է հայտնում նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Գեռայի պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: