Տեխնիկական և նյութական աջակցություն

Posted on July, 21 2019

Հուլիսի 11-ին «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» (փուլ 3) ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW բանկի միջոցով, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի և Հայանտառ ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Կարապետյանի միջև ստորագրվեց նվիրատվության պայմանագիր: Ըստ պայմանագրի, 3 անօդաչու թռչող սարք և 10 ֆոտո թակարդ նվիրաբերվեցին Հայանտառ ՊՈԱԿ-ին՝ կազմակերպության պահպանվող և անտառային տարածքներում կենսաբազմազանության և անտառային էկոհամակարգերի մոնիթորինգ իրականացնելու համար: 

Հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին, «Կովկասյան ընձառյուծի տարվա» շրջանակներում WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Հրաչ Հովակիմյանի միջև ստորագրվեց նվիրատվության պայմանագիր։ Համաձայն պայմանագրի WWF-ի «Անդրսահմանային միացյալ քարտուղարություն» ծրագիրը՝ ֆինանսավորված BMZ-ի կողմից KfW բանկի միջոցով, նվիրաբերեց 2 տնակ ռենջերների համար, իսկ «Ընձառյուծի պահպանության» ծրագիրը՝ ֆինանսավորված WWF Գերմանիայի կողմից, նվիրաբերեց մեկ անօդաչու թռչող նկարահանող սարք և 4 խոտհնձիչ։ Անօդաչու թռչող սարքը տարածքի վերահսկման և մոնիթորինգի համար է, իսկ խոտհնձիչները ճանապարհների երկայնքով աճող խոտի, որը հակահրդեհային գործողություն է։ 
Assistance (Armenia)
© WWF Armenia
Assistance (Armenia)
© WWF Armenia
Assistance (Armenia)
© WWF Armenia
Assistance (Armenia)
© WWF Armenia