Վերապատրաստման դասընթաց

Posted on April, 21 2019

Ապրիլի 15-16-ին WWF Հայաստանի ընձառյուծի պահպանության և էկոմիջանցքների հիմնադրամի ծրագրերի շրջանակներում Վայք քաղաքում կազմակերպվել էր դասընթաց։

Դասընթացի 30 մասնակիցների թվում էին աշխատակիցներ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տեսչական անձնակազմերից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև համայնքային պահպանվող տարածքների և ընձառյուծի խնամակալներ։

Դասընթացի թեմաներն էին հարավային Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում հանդիպող խոշոր կաթնասունների տեսակային կազմը և նրանց մոնիթորինգը։ Անցկացվեց նաև գործնական դաշտային աշխատանք «Արփա» պահպանվող լանդշաֆտում, որի ընթացքում մասնակիցները սովորեցին հավաքել և մուտքագրել դաշտային մոնիթորինգային տվյալներ, օգտագործել GPS սարքեր, տեղադրել ֆոտոթակարդներ և այլն։
New Training Armenia
© WWF Armenia
New Training Armenia
© WWF Armenia