«Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողով

Posted on March, 02 2019

Ս․թ․ փետրվարի 25-26-ը Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում («Վայք» տուրիզմի կենտրոն-հյուրանոց) կայացավ «Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի» աշխատաժողովը։ 

Աշխատաժողովը կազմակերպել էր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։ Հանդիպմանը ներկա էին շուրջ երեք տասնյակ մասնագետներ և փորձագետներ պետական, մասնավոր, հասարակական, գիտական հաստատություններից։
«Կովկասյան ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագիրը» նպատակ ունի վերանայել ընձառյուծի պահպանությանն ուղղված պահպանության, մոնիթորինգի, կրթական, բնակչության ներգրավման և այլ միջոցառումները 10 տարվա կտրվածքով։ Այն մշակվելու է «Ընձառյուծի պահպանության տարածաշրջանային ռազմավարության» հիման վրա, որի մեկնարկը տրվել է 2017 թ․-ին Թբիլիսի քաղաքում կայացած համաժողովի ընթացքում։ Վերջինիս մշակմանը մասնակցել են 100-ից ավելի մասնագետներ տարածաշրջանից։ 
 
Ազգային ծրագրի մշակումն ունի ինչպես բնապահպանական, այնպես էլ սոցիալական և կրթական նշանակություն։
 
Հետաքրքիր պատահականություն է, որ տեսուչներն ընձառյուծին նկարահանեցին հենց այն նույն օրը, նույն ժամին և նույն մարզում, որտեղ ընթանում էր Ընձառյուծի պահպանության գործողությունների ազգային ծրագրի մշակման աշխատաժողովը: Շնորհակալություն մեր գործընկեր Հանրային հեռուստաընկերությանը տեսանյութի պատրաստման համար: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։ 
Leopard National Plan for Armenia
© WWF Armenia
Leopard National Plan for Armenia
© WWF Armenia
Leopard National Plan for Armenia
© WWF Armenia
Leopard National Plan for Armenia
© WWF Armenia