Այց ծրագրային տարածքներ դեսպանի կողմից | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Այց ծրագրային տարածքներ դեսպանի կողմից

Օրերս, Գերմանիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագրի շրջանակներում, ծրագրի իրականացման տարածքներ էր այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ն.Գ. պարոն Միխայել Յոհաննես Բանցհաֆը:

Առաջին համայնքը, որ այցելեց պատվիրակությունը, Զանգակատունն էր: Համայնքի ղեկավար Հովիկ Կարապետյանը ներկայացրեց ծրագրի շրջանակներում արված աշխատանքները՝ համայնքի լուսավորություն, խմոցների կառուցում, ընձառյուծի խնամակալների համար կահավորված աշխատասենյակ և այլն։ Այնուհետև պատվիրակությունը մասնակցեց համայնքի կողմից կազմակերպված «Բերքի տոն» փառատոնին, որտեղ ներկայացված էին տեղին հատուկ բազմաթիվ ճաշատեսակներ, համտեսի ենթակա բերք ու բարիք:

Հաջորդ համայնքը Արենին էր, որտեղ պատվիրակությանը դիմավորեց համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Նա ներկայացրեց համայնքում կատարված ծրագրերը, գնված գյուղատնտեսական տեխնիկան և այլն։

Համայնքներ այցից հետո պարոն Բանցհաֆն այցելեց «Արփա» պահպանվող լանդշաֆտի այցելուների կենտրոն, որտեղ նրան դիմավորեց Արփա բնապահպանական հիմնադրամի ղեկավար Արուս Ներսիսյանը՝ ներկայացնելով բնության պահպանության աշխատանքները և ցույց տալով տեղի կենդանատեսակների տեսա և ֆոտո կադրեր։

Այցի ավարտին պարոն Բանցհաֆը հնարավորություն ունեցավ բնության մեջ դիտարկելու Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծերին և վայելելու Նորավանքի կիրճը աշնանային հիասքանչ գույների մեջ։
Ambassador's Visit