The WWF is run at a local level by the following offices...
Ցուցահանդեսի բովանդակությունը մշակել ու ձևավորել են Բուսաբանության ինստիտուտի և Գերմանիայի Կառավարության կողմից ֆինանսավորվող ԳՄՀԸ բնապահպանական ծրագրի աշխատակիցները: Շենքի վերանորոգմանն ու կահավորմանն աջակցել է WWF Հայաստանը՝ Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջոցով Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) կողմից ֆինանսավորվող Անդրսահմանային միացյալ քարտուղարության (TJS) ծրագրի շրջանակներում:
Ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, Բնության Համաշխարհային հիմնադրամի՝ WWF-ի Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը, Ազգային Ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանը, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանը Հայաստանում՝ Միխայել Բանցհաֆը, որը շատ ուրախ էր, որ «Շրջակա միջավայրի համաշխարհային օրը» Հայաստանում նշանավորվեց էկոլոգիական էպիկենտրոնի բացմամբ: «Այս կենտրոնը շատ կարևոր նշանակություն կունենա և կծառայի բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ամրապնդել Հայաստանում կենսաբազմազանության պահպանումը: Շատ ուրախ եմ, որ Բուսաբանական այգու ներսում այժմ կլինի մի կենտրոն, որտեղ երեխաները կկարողանան տեղեկանալ բնության մասին և ավելի մոտենալ բնությանը: Գերմանիան, ի դեմս Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, կարևորում է կենսաբազմազանության պահպանությունը ողջ աշխարհում», - նշեց դեսպանը:

Opening of EcoEpicenter