Անտառի տրանսֆորմացիայի ուղեցույց

Posted on September, 19 2015

Ուղեցույցը նկարագրում է կանխատեսվող կլիմայի փոփոխության ազդեցությունները տարածաշրջանի անտառների վրա և ադապտացիայի ռազմավարությունները, որոնք կարող են նվազեցնել այդ ազդեցութունները՝ ապահովելով անտառների կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների պահպանումը: Ուղեցույցում ներկայացվող գործնական միջոցառումներն ուղղված են արհեստական տնկարկների դիմադրողականության բարձրացմանը կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այն նախատեսվում է անտառում գործնական միջոցառումներ իրականացնողների համար, սակայն կարող է հետաքրքիր լինել նաև գիտնականների և որոշումներ կայացնողների համար:
Ուղեցույցը տպագրվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի նպատակն է աջակցել Հարավային Կովկասի երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների պլանավորված ադապտացիայի գործողություններին: Այն նկարագրում է կանխատեսվող կլիմայի փոփոխության ազդեցությունները տարածաշրջանի անտառների վրա և ադապտացիայի ռազմավարությունները, որոնք կարող են նվազեցնել այդ ազդեցութունները՝ ապահովելով անտառների կողմից տրամադրվող էկոհամակարգային ծառայությունների պահպանումը: Ուղեցույցում ներկայացվող գործնական միջոցառումներն ուղղված են արհեստական տնկարկների դիմադրողականության բարձրացմանը կլիմայի փոփոխության ազդեցությունների նկատմամբ: Այն նախատեսվում է անտառում գործնական միջոցառումներ իրականացնողների համար, սակայն կարող է հետաքրքիր լինել նաև գիտնականների և որոշումներ կայացնողների համար:
Անտառի տրանսֆորմացիայի ուղեցույց
© WWF-Հայաստան