Ամփոփվեցին «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթի արդյունքները | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Ամփոփվեցին «Վիքին սիրում է Երկիրը» լուսանկարչական մրցույթի արդյունքները

Օգոստոսի 17-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ «Վիքին սիրում է Երկիրը 2020» լուսանկարչական մրցույթի առցանց մրցանակաբաշխությունը։
 
Մրցույթի մասնակիցները պետք է լուսանկարեին ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների բնապատկերներ, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, բնության հուշարձաններ և բեռնեին դրանք Վիքիպահեստում։ Հայկական մրցույթի 10 լավագույն լուսանկարները ներկայացվելու են միջազգային մրցույթի, որտեղ հաղթողները ևս ստանալու են հատուկ մրցանակներ։
 
Մրցույթի աջակիցն էր WWF Հայաստանն իր «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրով։ Նման մրցույթները շատ են կարևորվում WWF Հայաստանի կողմից, քանի որ հետագայում այս լուսանկարները օգտագործվում են տարբեր լեզուներով Վիքի ամենատարբեր նախագծերի էջերում՝ Հայաստանի մասին պատմող բնապահպանական նյութերը և Հայաստանի չքնաղ բնությունը պատշաճ ներկայացնելու համար։
 
Մի քանի ամիս տևած մրցույթի արդյունքում մի շարք նկարների հեղինակներ ստացան մրցանակներ։ 9 մասնակցի համար WWF-ն առանձնացրել էր իր մրցանակները։ Իսկ 9-ից 3-ը ստացան հատուկ մրցանակներ։
 
Wiki Contest