Գնային առաջարկի հրավեր
Posted on October, 10 2022
Գնային առաջարկի հրավեր
Ծառայության անվանումը` Կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմացման
գործողությունների ծրագրի մշակում “Հայանտառ” ՊՈԱԿ-ի շահառու անտառտնտեսությունների և «Դիլիջան
ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար
Պատվիրատու` WWF-Հայաստան
Ծրագիր՝ Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար
Ֆինանսավորող՝ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության կառավարություն
Մրցույթի ծածկագիրը` No: 04/22/WWF-GE0073
Պայմանագիր` Ծառայությունների մատուցման պայմանագիր
Ընթացակարգ` WWF-ի մրցույթի ընթացակարգ
Հայտարարության ամսաթիվը` 11 հոկտեմբերի, 2022 թ.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2022 թ. հոկտեմբերի 18-ը, տեղական ժամանակով ժամը 18:00.
WWF-Հայաստանը հրավիրում է համապատասխան մասնագիտական փորձ ունեցող անհատներին և
կազմակերպություններին մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հայտ հետևյալ աշխատանքի կատարման համար.
- Մշակել կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմացման
գործողությունների ծրագրեր “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Սիսիանի, Վայոց ձորի, Իջևանի, Սևքարի,
Վանաձորի և Թումանյանի անտառտնտեսությունների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի
համար ՝ շեշտը դնելով անտառային հրդեհների ռիսկերի և դրանց կառավարման վրա;
Պահանջվող ծառայության մանրամասները կարող եք գտնել կից Տեխնիկական առաջադրանքում:
Հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
Կազմակերպությունների դեպքում՝ հակիրճ տեղեկություն կազմակերպության մասին և
համապատասխան աշխատակիցների ինքնակենսագրությունները;
Անհատների դեպքում՝ ինքնակենսագրություն (CV);
Իրականացված նմանատիպ աշխատանքների ցանկ և մեկ նմուշ;
Մանրամասն գնային առաջարկ;
Աշխատանքների իրականացման և հանձնման ժամանակացույց:
Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով փաստաթղթերի փաթեթը հետևյալ էլ․
հասցեին՝ office_am@wwfcaucasus.org
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատվիրատուին հետևյալ կապի միջոցներով՝
WWF-Հայաստան
Պռոշյան փող., 11/1, 0019, Երևան
Հեռ.` (+374 10) 54 61 56
(+374 77) 23 85 24