Մարդիկ և արժեքները | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մարդիկ ԵՎ Արժեքները

© WWF Armenia

Մեր արժեքները

Մենք երախտապարտ ենք, որ ունենք այդքան շատ համախոհներ, համայնքներ, ընկերություններ և պետական մարմիններ, որոնք աշխատում են մեզ հետ, օգնում լուծումներ գտնել մեր մոլորակի առջև ծառացած խնդիրների համար: Մեր աշխատանքը հիմնվում է գիտական ​​փաստերի և համընդհանուր գիտելիքների վրա, այդ իսկ պատճառով մեր արժեքների հիմքում ընկած է հարգալից, արդյունավետ և հաշվետու լինելու գաղափարը:

Մեր աշխատակիցներն անխոնջ աշխատում են անտառներում, գետերում, օվկիանոսներում՝ բնության պահպանության ուղղությամբ: Սակայն մենք բոլորս կարող ենք մեր դերն ու ներդրումն ունենալ բնության պահպանության գործում, անկախ նրանից՝ բնապահպան եք, թե ոչ, քանի դեռ նվիրված ենք բնությունը փրկելու գաղափարին։ Կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, բայց միասին վստահորեն մենք կարող ենք ներդաշնակություն գտնել բնության հետ:

Մենք լավատես ենք, եռանդով լինի, աշխատում ենք հրատապության սկզբունքով՝ հիմնված իմաստուն քայլերի վրա: Այլ կերպ հնարավոր չէ, քանի որ մեր գործողությունները պետք է հանգեցնեն դրական արդյունքների, թողնեն դրական ազդեցություն, դրական օրինակ ծառայեն և համախմբեն մարդկանց: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր ընդհանուր ապագայի համար:

Ստորև ներկայացված հղման միջոցով կարող եք ծանոթանալ մեր էթիկական կանոնակարգին, որն իր մեջ ներառում է մեր էթիկայի և վարքագծի օրենսգիրքը, ինչպես նաև այլ հիմնական քաղաքականություն ու գործելակերպ։
Էթիկան WWF-ում (անգլերեն)

Միասնական լինելով՝ կարող ենք շատ բան փոխել:

© WWF Armenia

Մեր թիմը

Մենք հպարտ ենք մեր վճռական և փորձառու մասնագետների թիմով։ Նրանք ջանք չեն խնայում մարդկանց իրազեկվածության մակարդակի բարձրացման, կայուն զարգացման և նոր համախոհներ գտնելու համար։ Միայն միասին մենք կարող ենք իրական ու շոշափելի արդյունք և ազդեցություն ունենալ։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն է մեր մոլորակին հոգ տանելը։