Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Հայտարարություն մրցույթի մասին

Ուշադրություն
Մրցութային փաստաթղթերում կատարվել է փոփոխություն։ Մրցույթին մասնակցելու տարեկան շրջանառության շեմն իջեցվել է։ Ներկայումս այն կազմում է 39,000,000 դրամ (Մրցութային փաթեթ, Էջ 19)։

Պատվիրատու
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղ 
 
Ծրագիր
Անդրսահմանային միացյալ քարտուղարություն, Փուլ III, (TJS-III), (BMZ Nr. 2014.68610)
 
Մրցույթի ծածկագիրը
TJSBMZ/2020/0
 
Պայմանագիր
Աշխատանքների ձեռքբերում
 
Ֆինանսավորում
Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկ /KfW/
 
Ընթացակարգ
KfW-ի մրցույթի ընթացակարգ, ազգային մրցույթ (ԱՄ) մեկ փուլով ընտրությամբ՝ առանց նախաորակավորման
 
Աշխատանքների անվանումը
ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի վերանորոգում և բարելավում
 

Հայտարարության ամսաթիվը
 

02 ապրիլի, 2020թ․
 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը
 

30 ապրիլի, 2020, ժամը 15:00 տեղական ժամանակով (12։00՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով)
 
 
WWF Հայաստանը ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ, հրավիրում է որակավորումն անցած  տեղական և միջազգային  ընկերությունների /այսուհետ՝ Մասնակից/ ներկայացնել իրենց առաջարկները վերանորոգման աշխատանքների իրականացման և շահագործման հանձնելու վերաբերյալ:

Գնման առարկա է հանդիսանում Կենսաբազմազանության տեղեկատվական և կրթական կենտրոնի առկա ենթակառուցվածքների/շինությունների վերանորոգումը և տարածքի բարեկարգումը:
Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչև վերոնշյալ վերջնաժամկետի  ավարտը։
 
Հետագա տեղեկությունների  համար կարող եք դիմել Պատվիրատուին հետևյալ կապի միջոցներով՝
Հեռ.՝         (+374 10)  546156, (+374 77) 238524 բջջ.
Ֆաքս՝     (+374 10)  524712
Էլ․փոստ՝ office_am@wwfcaucasus.org
 
Կցված հավելվածներ՝
  1. Աշխատանքների վերաբերյալ մանրամասն տեղեկեկատվություն և պահանջվող փաստաթղթեր
  2. Նախագծի ճարտարապետական մաս
  3. Նախագծի ներքին ինժեներական ցանցեր
  4. Տենդերի ծավալաթերթ