Տեղեկատվական և կրթական միջոցառում ուսանողների և դասախոսների համար



Posted on 30 May 2014
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան
2014թ-ի մայիսի 23-ին WWF-Հայաստանը կազմակերպել էր իրազեկության բարձրացման և կրթական միջոցառում Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ագրոնոմիական ֆակուլտետի անտառագիտության ամբիոնի ուսանողների և դասախոսների համար: Միջոցառման հիմնական առաքելությունն էր ներկայացնել մասնակիցներին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» և WWF-Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Հյուսիսային Հայաստանում անտառային լանդշաֆտի վերականգնում» անտառային ծրագրերը, ինչպես նաև դաշտային այցելության կազմակերպումը՝ մինչև այժմ կատարված աշխատանքների ներկայացման համար: Միջոցառման ընթացքում առանձնահատուկ ուշադրության արժանացան անտառի տրանսֆորմացիայի և անտառապատման աշխատանքների իրականացման տեսական և գործնական հիմունքները և նրանց կիրառությունը ՀՀ տարբեր անտառաճման պայմաններում: Մանրամասն քննարկվեցին կենսաբազմազանության առանձին տարրերի պահպանման, անտառվերականգնման և անտառապատման հետ առնչվող հարցերը:

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանում, որտեղ ներկայացվեցին զեկույցներ ծրագրերի վերաբերյալ և ծավալվեց քննարկում, որից հետո մասնակիցներն այցելեցին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսությունում գտնվող անտառների տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածքը:

Միջոցառմանը ներկա էին 35 մասնակից համալսարանից, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և WWF-Հայաստանի աշխատակիցներ: Մասնակիցները ստացան անտառների տրանսֆորմացիայի ծրագրի շրջանակներում պատրաստված փաթեթներ, որոնք ներառում էին կտորի պայուսակ, նոթատետր, գրիչ, շապիկ, գլխարկ և բաժակ, ինչպես նաև WWF-Հայաստանի գործունեության հետ առնչվող այլ տպագիր նյութեր:

Անտառային ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները կարելի է ստանալ այցելելով այստեղ:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.

Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ.փոստ. aalaverdyan@wwfcaucasus.org

Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 58 89 83 (ներքինը` 14)
Էլ.փոստ. gvoskanyan@wwfcaucasus.org
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge
Միջոցառման մասնակիցները
© WWF-Հայաստան Enlarge