Այցելություն ԵՄ կողմից ֆինանսավորվող անտառի տրանսֆորմացիայի ծրագրի պիլոտային տարածք
Posted on November, 20 2014
2014 թ-ի նոյեմբերի 19-ին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպեց այցելություն Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի պիլոտային տարածք, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսությունում (Լոռու մարզ, Սպիտակ քաղաքի մոտակայքում):
2014 թ-ի նոյեմբերի 19-ին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը կազմակերպեց այցելություն Եվրամիության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» ծրագրի պիլոտային տարածք, որը գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսությունում (Լոռու մարզ, Սպիտակ քաղաքի մոտակայքում): Այցի նպատակն էր ցուցադրել ծրագրով մինչև այժմ իրականացված դաշտային գործողությունները, ինչպես նաև տրամադրել տեղեկություններ ծրագրի ընթացիկ գործունեության վերաբերյալ:Այցին մասնակցեցին պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների շուրջ 40 ներկայացուցիչ: Մասնակիցների շարքում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, Եվրամիության պատվիրակության և GIZ-ի ներկայացուցիչները: Մասնակիցները քննարկեցին ծրագրի արդյունքները, ինչպես նաև նմանատիպ գործողությունների իրականացման հնարավորությունները այլ անտառային տարածքներում:
Ծրագիրը Կովկասում իրականացվում է WWF-ի կողմից և ուղղված է միատարր անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է մեղմացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավել կենսաբազմազանությունը, ինչպես նաև տեղի բնակչության ապրելամիջոցները:
Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Պիլոտային տարածքներում ծրագրի դաշտային գործողութունները սկսվցել են 2012- ի գարնանը և կավարտվեն 2014թ-ի աշնանը:
Անտառի տրանսֆորմացիայի ծրագրի վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել՝
Արթուր Ալավերդյան
Ծրագրի համակարգող
Հեռ.՝ +374 10 58 89 83 (ներքինը` 17)
Էլ-փոստ՝ aalaverdyan@wwfcaucasus.org
Գեռա Ոսկանյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. ` (+374 10) 58 89 83 (ներքին` 14)
Էլ-փոստ՝ gvoskanyan@wwfcaucasus.org