Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Հայաստանում մանուլ է հայտնաբերվել

Հայաստանում 100-ամյա դադարից հետո հայտնվել է երկրի ամենախորհրդավոր, ամենագեղեցիկ ու քիչ հայտնի գիշատիչներից մեկը։ WWF-Հայաստանը, համագործակցելով Տավուշի մարզի իր վայրի կենդանիների խնամակալների հետ, 2020թ-ի հունվարին հայտնաբերել է մանուլ (Otocolobus manul): Տեսանյութն այստեղ։
 
Մանուլը տարածաշրջանի և Հայաստանի ամենահազվագյուտ կաթնասուններից մեկն է։ Վերջին անգամ այս կատվազգին նկատվել է 1920–1930-ական թվականներին երկրի հարավ-արևմտյան հատվածում: Տեսակը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և մինչ օրս համարվում էր անհետացած:
 
Կենդանին նկատվել է հյուսիս-արևելյան Հայաստանում`իր պատմական բնակավայրից 140 կմ հեռավորության վրա: Հայաստանում մանուլի համար համապատասխան բնակավայրերը սահմանափակ են՝ տեսակի հավանական ամենամեծ ապրելավայրը Խոսրովի անտառ պետական արգելոցի արևմտյան սահմանն է։
© WWF Armenia
Pallas's cat (Otocolobus manul) in Armenia