Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Միջոցառում Ենոքավանի միջնակարգ դպրոցում

WWF Հայաստանը շարունակում է իր դասընթացների շարքը կրթական հաստատություններում «Ընձառյուծի պահպանության ծրագրի» շրջանակներում։

Դեկտեմբերի 20-ին WWF Հայաստանի աշխատակիցներն այցելել էին Ենոքավանի միջնակարգ դպրոց՝ պատմելու ընձառյուծի, նրա ապրելավայրերի, ինչպես նաև Հայաստանում այլ վտանգված կենդանատեսակների մասին։ Բացի երեխաներից հանդիպմանը մասնակցում էին նաև ուսուցիչները։
Ինչպես ամեն տեղ, այստեղ էլ երեխաների կողմից հանդիպումների ամենասիրելի պահը բնության վերաբերյալ յուրօրինակ տեսանյութերի և լուսանկարների ներկայացումն էր:

Բնապահպանական ծրագրերի ղեկավար Արսեն Գասպարյանը ցուցադրեց նաև ընձառյուծի վիրտուալ տարբերակը ներկայացնող ARLOOPA հավելվածը, ինչը երեխաների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ։
WWF-ն ամբողջ աշխարհում շատ է կարևորում էկոկրթությունը։ WWF-ը վստահ է, որ բնության նկատմամբ սերը մարդկանց մեջ անհրաժեշտ է սերմանել դեռ վաղ տարիքից: 

Հանդիպման բոլոր մասնակիցները (90 երեխա և 10 ուսուցիչ) Ամանորի նվերներ ստացան WWF-ի կողմից։

Հանդիպումը նապատակ ուներ բարձրացնել տեղի բնակչության տեղեկացվածության մակարդակն ընձառյուծի վերաբերյալ։ Այս հանդիպման կարևորությունը պայմանավորված է նաև վերջերս Ենոքավանում ընձառյուծի հանդիպման հավանականության հանգամանքով (ընձառյուծի առկայության մասին լուրը հայտնել էր տեղի բնակիչներից մեկը, ում պնդմամբ ընձառյուծն իր վրա հարձակման փորձ էր կատարել)։ Մինչև տարածքում ընձառյուծի գոյության մասին հավաստի տվյալների երևան գալը նման հանդիպումները կօգնեն պատասխանել բնակչությանը հուզող մի շարք հարցերի, ինչպես նաև երեխաները ձեռք կբերեն ընձառյուծի, նրա ապրելակերպի ու ապրելավայրի մասին կարևոր գիտելիքներ։ Սա կօգնի նաև կանխել մարդ-բնություն կոնֆլիկտը։          
© WWF Armenia
Yenokavan
© WWF Armenia
Yenokavan
© WWF Armenia
Yenokavan
© WWF Armenia
Yenokavan