Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Բուսաբանական այգին կունենա նոր էկոկրթական կենտրոն

Մարտի 5-ին Երևանի բուսաբանական այգում ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանի Հանրապետության ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանի, WWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի և GIZ-ի կողմից իրականացվող ECOserve ծրագրի ղեկավար Թոբիաս Վիթմանի միջև։ Հուշագիրը փաստում է այն մասին, որ շուտով այգում կստեղծվի կենսաբազմազանության տեղեկատվական և էկոկրթական կենտրոն՝ հագեցած ժամանակակից լուծումներով։
 
Կազմակերպությունները կարևորում են Ինստիտուտի և Երևանի Բուսաբանական այգու անձնակազմի ներուժը,  էկոլոգիական կրթության և իրազեկվածության բարձրացման գործում դրա անփոխարինելի դերակատարումը և առկա գիտական ժառանգության գալիք սերունդներին փոխանցման անհրաժեշտությունը։ Էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման աջակցությունը WWF Հայաստանի և GIZ-ի գործունեության հիմնական ուղղություններից է։
 
Կենտրոնի նպատակն է նպաստել Հայաստանում կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների և մարդու բարեկեցության վրա նրանց ազդեցության վերաբերյալ իրազեկության բարձրացմանը:
© WWF Armenia
MoU Signing
© WWF Armenia
MoU Signing Armenia
© WWF Armenia
Mou Signing Armenia
© WWF Armenia
MoU Signing in Armenia