The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
2022 թվականի ապրիլի 4-ին Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալությունը (SDC)-ն հաստատել է 4,500,000 շվեյցարական ֆրանկ գումարը ավելի վաղ հայտարարված «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագրի համար։ Ծրագիրը կօգնի Հայաստանին նորարարական եղանակով համատեղել բնության պահպանումը ու տնտեսական աճը՝ ի օգուտ մարդկանց: Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Ռազմավարական զարգացման գործակալության հասարակական կազմակերպության ողմից՝ որպես մաս ավելի լայն տարածաշրջանային ծրագիր՝ «Էկո-միջանցք» հիմնադրամ Կովկասի համար (ECF):
Ծրագիրը կօգնի Հայաստանին նորարարական եղանակով համատեղել բնության պահպանումը ու տնտեսական աճը՝ ի օգուտ մարդկանց: Ծրագիրն իրականացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Ռազմավարական զարգացման գործակալության հասարակական կազմակերպության ողմից՝ որպես մաս ավելի լայն տարածաշրջանային ծրագիր՝ «Էկո-միջանցք» հիմնադրամ Կովկասի համար (ECF):
Կովկասի էկո-տարածաշրջանը կենսաբանական բազմազանությամբ աշխարհի ամենահարուստ տարածքներից մեկն է։ Միաժամանակ, Հայաստանի լեռնային էկոհամակարգը կարևոր արտադրողական աղբյուր է գյուղական համայնքների համար։ Այնուամենայնիվ, երկրի էկոլոգիական կարգավիճակը արագորեն վատթարանում է՝ վտանգված կլիմայի փոփոխության, հողի և բնական ռեսուրսների վատ կառավարման հետևանքով:
Այս մարտահրավերներին դիմակայելու համար Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» նախագիծը նպատակ ունի բարելավելու հեռավոր շրջաններում գտնվող գյուղատնտեսների և գյուղական ձեռնարկությունների եկամուտները՝ տեղական բնական ռեսուրսների առավել տնտեսական և կայուն շահագործման շնորհիվ: Տնտեսական աճի, բնական ռեսուրսների պահպանության և կենսաբազմազանության պահպանության համար ջանքերը նաև նպաստում են շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության քաղաքականության խթանմանը: Ծրագրի էությունն ու առանցքը էկոլոգիապես մաքուր զբոսաշրջության զարգացումն է՝ ընդգծելու գյուղական բնակչությունը կարևորությունը որպես ծրագրի հիմնական շահառու: Այսպիսով, այս կենտրոնացումը ներառական զբոսաշրջության համալրելով պաշտոնական ազգային զբոսաշրջային քաղաքականությունը, մեծ ներուժ ունի Հայաստանում և Հարավային Կովկասում ընդլայնվելու համար:
Ծրագիրը կտևի ութ տարի՝ 4,500,000 շվեյցարական ֆրանկ ներդրումով և կիրականացվի ՀՀ Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Այն Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և KfW զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող ավելի մեծ տարածաշրջանային ծրագրի մաս է կազմում: Իսկ Հայաստանում, այն կիրականացվի WWF-Հայաստանի կողմից, որը համագործակցում է Ռազմավարական զարգացման գործակալություն հասարակության կազմակերպության հետ: