Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Գնային առաջարկի հրավեր

Գնային առաջարկի հրավեր


 
Ծառայության անվանումը` Կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմացման
գործողությունների ծրագրի մշակում “Հայանտառ” ՊՈԱԿ-ի շահառու անտառտնտեսությունների և «Դիլիջան
ազգային պարկ» ՊՈԱԿ-ի համար
 
Պատվիրատու` WWF-Հայաստան
 
Ծրագիր՝  Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար
 
Ֆինանսավորող՝ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության կառավարություն
       
Մրցույթի ծածկագիրը` No: 04/22/WWF-GE0073
 
Պայմանագիր` Ծառայությունների մատուցման պայմանագիր
 
Ընթացակարգ` WWF-ի մրցույթի ընթացակարգ 
 
Հայտարարության ամսաթիվը` 11 հոկտեմբերի, 2022 թ.         
 
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2022 թ. հոկտեմբերի 18-ը, տեղական ժամանակով ժամը 18:00. 

 
WWF-Հայաստանը հրավիրում է համապատասխան մասնագիտական փորձ ունեցող անհատներին և
կազմակերպություններին մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով հայտ հետևյալ աշխատանքի կատարման համար. 
- Մշակել կլիմայի փոփոխության ազդեցության հարմարվողականության և մեղմացման
գործողությունների ծրագրեր “Հայանտառ” ՊՈԱԿ-ի Սիսիանի, Վայոց ձորի, Իջևանի, Սևքարի,
Վանաձորի և Թումանյանի անտառտնտեսությունների և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի
համար ՝ շեշտը դնելով անտառային հրդեհների ռիսկերի և դրանց կառավարման վրա;
Պահանջվող ծառայության մանրամասները կարող եք գտնել կից Տեխնիկական առաջադրանքում: 
 
 
Հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝

 Կազմակերպությունների դեպքում՝ հակիրճ տեղեկություն կազմակերպության մասին և
համապատասխան աշխատակիցների ինքնակենսագրությունները;
 Անհատների դեպքում՝ ինքնակենսագրություն (CV);
 Իրականացված նմանատիպ աշխատանքների ցանկ և մեկ նմուշ;

 Մանրամասն գնային առաջարկ;
 Աշխատանքների իրականացման և հանձնման ժամանակացույց:

 
Հայտերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով փաստաթղթերի փաթեթը հետևյալ էլ․
հասցեին՝ office_am@wwfcaucasus.org
 
Լրացուցիչ տեղեկությունների  համար կարող եք դիմել Պատվիրատուին հետևյալ կապի միջոցներով՝
WWF-Հայաստան
Պռոշյան փող., 11/1, 0019, Երևան
Հեռ.` (+374 10) 54 61 56
           (+374 77) 23 85 24