The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Ծառայության անվանումը` Համայնքահեն կառույցների ստեղծման աջակցություն
Ծառայության մատուցման ժամկետ՝ մինչև 31 Օգոստոս 2023թ․
Պատվիրատու` WWF-Հայաստան
Ծրագիր՝ Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն
Ֆինանսավորող՝ BMZ/KfW
Մրցույթի ծածկագիրը` No: ECF II/2023/01
Պայմանագիր` Ծառայությունների վճարովի մատուցում
Ընթացակարգ` WWF-ի մրցույթի ընթացակարգ
Հայտարարության ամսաթիվը` 06 փետրվարի 2023 թ.
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ մինչև 2023 թ. փետրվարի 27-ը, տեղական ժամանակով ժամը 18:00.
WWF-Հայաստանը հրավիրում է անհատների և կազմակերպությունների /այսուհետ՝ Մասնակից/ ներկայացնել գնային առաջարկներ:
Գնման առարկա է հանդիսանում հետևյալ ծառայությունը.
՛՛Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն՛՛ ծրագիրը Դիլիջան, Իջևան, Փամբակ, Թումանյան, Եղեգիս, Վայք և Արարատ համայնքներում իրականացնելու նպատակով տրամադրել խորհրդատվական ծառայություն՝ յոթ համայնքահեն կազմակերպությունների ձևավորման նպատակով` յուրաքանչյուր թիրախային համայնքում մեկական կազմակերպություն:
Խորհրդատուի ծառայությունները պետք է ներառեն.
1.Տեղեկացնել շահառու բնակավայրերի բնակիչներին Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների խթանման ծրագրի մասին,
2.Կազմակերպել հավաքներ և քննարկումներ, աջակցել համայնքահեն կազմակերպությունների նախաձեռնող խմբերի ձևավորմանը,
3.Տրամադրել խորհրդատվություն ձևավորված խմբերին որպես հասարակական կազմակերպություն պետական գրանցում տրամադրելու գործընթացում՝ ներառյալ ՀԿ-ի, հիմնադրամների և այլ կառույցների կանոնադրության մշակում, հիմնադիր ժողովի կազմակերպում:
Շահառու համայնքներում ծրագրին մասնակցող գյուղերն են.
·Դիլիջան համայնք` Գոշ, Հաղարծին, Թեղուտ,
·Իջևան` Սևքար, Ենոքավան
·Փամբակ` Դեբետ, Մարգահովիտ, Եղեգնուտ
·Թումանյան`Ահնիձոր, Դսեղ, Լորուտ, Մարց
·Եղեգիս` Շատին, Եղեգիս, Հերմոն
-
Վայք՝ Արտավան, Սարավան, Ազատեկ
-
Արարատ՝ Զանգակատուն
Հայտը պետք է ներառի հետևյալ փաստաթղթերը՝
-
Կազմակերպությունների դեպքում՝
-
գնային առաջարկ, որտեղ պետք է նշված լինի տվյալ ծառայության մատուցման ամբողջական գինը՝ ԱԱՀ-ով և առանց ԱԱՀ /կնքված և ստորագրված/
-
հակիրճ տեղեկություն կազմակերպության մասին և համապատասխան աշխատակիցների ինքնակենսագրությունները
-
Անհատների դեպքում՝
-
գնային առաջարկ՝ ծառայության ամբողջական մատուցման համար
-
ինքնակենսագրական /CV/
Մասնակիցները պետք է ունենան նմանատիպ աշխատանքների իրականացման առնվազն երեք/3/ տարվա փորձ:
Գնային առաջարկները պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով փաստաթղթերի փաթեթը հետևյալ էլ․ հասցեին՝ office_am@wwfcaucasus.org
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Պատվիրատուին հետևյալ կապի միջոցներով՝
WWF-Հայաստան
Պռոշյան փող., 11/1, 0019, Երևան
Հեռ.` (+374 10) 54 61 56
(+374 77) 23 85 24