The WWF is run at a local level by the following offices...
WWF Հայաստանի բնապահպանության գծով ղեկավար Արսեն Գասպարյանը երեխաներին պատմեց Հայաստանի կենսաբազմազանության մասին՝ ընձառյուծի, նրա որս հանդիսացող կենդանատեսակների, ազնվացեղ եղջերուի, նրա վերաբնակեցման ծրագրի, կենդանիների ապրելակերպի և ապրելավայրերիի մասին: Ցուցադրվեցին մի շարք տեսանյութեր ու նկարներ բնությունից:
WWF Հայաստանի GIS մասնագետ Արման Կանդարյանը ներկայացրեց GIS համակարգերը և դրանց կիրառությունը կենսաբազմազանության պահպանության հարցում:
Ճամբարի երկրորդ մասի ընթացքում երեխաները հնարավորություն ունեցան մասնակցելու «Գանձերի կղզի» խաղին, որի ժամանակ նրանք կարողացան կիրառել մինչ այդ ստացած տեսական գիտելիքները: Խաղը բաղկացած էր երկու փուլից. առաջին փուլի ընթացքում անհրաժեշտ էր GPS սարքի միջոցով գտնել կոնկրետ տեղանքներ, որտեղ առկա էին մի շարք հարցեր: Երկրորդ փուլի ընթացքում անհրաժեշտ էր պատասխանել այդ հարցերին, որոնք բոլորն էլ բնապահպանական ուղղվածության էին: Խաղին մասնակցած բոլոր երեխաները ստացան հուշանվերներ WWF Հայաստանի կողմից:
WWF-ը շատ է կարևորում էկո կրթությունը հատկապես երիտասարդ սերնդի շրջանում, քանի որ էկո դաստիարակության հիմքերն անհրաժեշտ է մարդկանց մեջ սերմանել դեռ վաղ հասակից: Այդ իսկ պատճառով WWF-ի գրեթե բոլոր ծրագրերն ունեն էկո կրթության բաղադրիչ:

Srbasar

Srbasar Eco Camp