Կենսաբազմազանության միջազգային օր | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Կենսաբազմազանության միջազգային օր

Մայիսի 22-ին Դիլիջան ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում WWF Հայաստանը բազմաթիվ այցելուների հետ միասին նշեց Կենսաբազմազանության միջազգային օրը: Նույն օրը կենտրոնում ծնվել էր ձագ, որի համար հյուրերի հետ միասին անուն որոշվեց՝ Դինա։

Կենտրոնում հյուրերը նաև հնարավորություն ունեցան ծանոթանալ եղջերուների բազմացման ծրագրի հետ, ինչպես նաև նրանց ներկայացվեց հուշանվերների սրահը։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։

Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF) և Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS)։
May 22, Dilijan