WWF Հայաստանի աջակցությունը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

WWF Հայաստանի աջակցությունը ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

Ըստ դեռևս 2018 թ.-ին ստորագրված համագործակցության հուշագրի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) պատրաստակամություն է հայտնել պարբերաբար աջակցել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ ցուցաբերելով նյութատեխնիկական և կարողությունների զարգացման աջակցություն։

Այս հանձնառության շրջանակներում WWF Հայաստանը «Անդրսահմանային միացյալ քարտուղարության» ծրագրի շրջանակներում տեսչական մարմնին տրամադրել է համակարգչային սարքավորումներ գրասենյակային պարագաներ, գրասենյակային կահույք և դաշտային աշխատանքների համար անհրաժեշտ բարձրաճիտ կոշիկներ՝ նպատակ ունենալով նպաստել տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:  

Այս նպատակով սույն թվականի փետրվարի 8-ինWWF Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանի և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իգոր Սարգսյանի միջև ստորագրվել է նվիրաբերության պայմանագիր:
Support (Armenia)