Ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի ժամանումը | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Ազնվացեղ եղջերուների երկրորդ խմբի ժամանումը

Ս․թ․ փետրվարին Իրանի Իսլամական Հանրապետությունից 9 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ Ժամանած կենդանիներից հինգն էգ են, չորսը՝ որձ։

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։
Եղջերուների առաջին խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել 2018 թ․-ին։

Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF) և Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS)։

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

Եղջերուներին Հայաստան տեղափոխելու տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
Red Deer Arrival