The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում մարդու և գիշատիչ կենդանիների միջև կոնֆլիկտի մեղմացման նպատակով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF Հայաստան) Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի որոշ գյուղական համայնքների բնակիչներին էլեկտրական հովիվ է տրամադրել։
Մարդու և գիշատիչ կենդանիների միջև կոնֆլիկտը ծրագրի մշտական մտահոգության առարկաներից է։
Հայաստանում ընձառյուծի ցածր թվաքանակով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով դրանց` առանց որևիցե լուրջ անհանգստություն պատճառելու մարդկանց հետ գոյատևելը՝ 2021 թվականից ծրագիրը անդրադարձել է նաև Հայաստանում մարդու և գորշ արջի միջև կոնֆլիկտի մեղմացման խնդրին։
Գորշ արջի պահպանության արդյուքում, վերջինիս թվաքանակի աճով պայմանավորված, Հայաստանի տարբեր մարզերում՝ մասնավորապես Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում, որոշ գյուղական համայնքների բնակիչներ կրել են գյուղատնտեսական վնասներ։ Սա հիմնականում վերաբերում է այն դեպքերին, երբ գորշ արջերի կողմից վնասվում են պտղատու ծառեր և մեղվափեթակներ։
«Փորձելով մեղմել խնդիրը և ուսումնասիրելով ծրագրի թիրախային համայնքների ներկայացուցիչների առանձին դիմումները՝ WWF Հայաստանը բնակիչներին տրամադրել է էլեկտրական հովիվ՝ այսպիսով ապահովելով գորշ արջերի անվտանգությունը՝ միևնույն ժամանակ պաշտպանելով այգեպաններին և մեղվապաններին նոր վնասներից», - նշեց WWF Հայաստանի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Ժակ Նիազյանը։
«Ընձառյուծի պահպանությունը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում WWF Հայաստանը շարունակում է աջակցել ագարակատերերին և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Հայաստանում գիշատիչների և մարդկանց համագոյատևմանը։
Վերոնշյալ խնդիրը՝ կապված գորշ արջերի հասցրած վնասների հետ, արդիական է ոչ միայն Հայաստանում, այլև շատ այլ երկրներում։ Ամենուր կիրառվող էլեկտրական հովիվը ամենաարդյունավետ միջոցներից է արջերի կողմից հասցված վնասը կանխելու գործում։ Այն արդեն իսկ ցույց է տվել իր օգտավետությունը նաև Հայաստանում։

© WWF Armenia
-

© WWF Armenia
-