Սնունդ | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Սնունդ

© WWF Armenia

​Մենք աշխատում ենք պահպանվող տարածքներին մոտ գտնվող համայնքների հետ՝ աջակցելով նրանց դարձնել սննդի արտադրությունն ավելի կայուն:

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր

Սննդի կազմակերպման կայուն համակարգն անհրաժեշտ է ոչ միայն աշխարհի բնակչությանը կերակրելու, այլ նաև բնությունը պահպանելու համար: Սննդի արտադրությունը, բաշխումը և մնացորդները կարող են սպառնալիք լինել բնության համար: Առկա սննդային ռեսուրսները շուտով կարող են չբավարարել արագ տեմպերով աճող մարդկության պահանջները: Այդ իսկ պատճառով առավել քան կարևոր է հիմա բարելավել սննդի արտադրության, բաշխման, սպառման և մնացորդների կառավարման համակարգը:

Իսկ դուք գիտե՞ք

Հայաստանում աճում է խաղողի ավելի քան 400 տեղական տեսակ, որից 31-ն օգտագործվում է արևի բույրով գինիների և կոնյակի արտադրության մեջ:

© WWF Armenia

Ի՞նչ է անում WWF-ն այս ոլորտում

WWF-ն աջակցում է համայնքներին զարգացնել չրերի արտադրություն, մեղվաբուծություն և այլն։ WWF-ն աջակցում է նաև ապրանքի փաթեթավորման հետ կապված հարցերում։ Այս ամենի շնորհիվ տեղական համայնքներ կարող են առավել կայուն եղանակով  կազմակերպել իրենց արտադրությունն ու վաճառքը:

WWF-ի ծրագրերով ստեղծվել են նաև գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններ, որտեղից կարելի է ստանալ նաև լրացուցիչ ծառայություններ՝ խորհրդատվություն, զանազան անասնաբուժական ծառայություններ, անասնաբուծական տարբեր ապրանքներ և դեղամիջոցներ:

Մարդու ազդեցությունը բնության վրա նվազեցնելու նպատակով WWF-ը համայնքներին տրամադրել է պտղատու ծառերի ավելի քան 7000 տնկի  և օգնել կառուցել/վերանորոգել ոռոգման և խմելու ջրի համակարգեր: Սա կարող է ամբողջովին վերականգնել գերօգտագործված ու քայքայված հողատարածքները: