The WWF is run at a local level by the following offices...
«Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական շարժում է, որը կազմակերպվում է WWF-ի կողմից: 2008 թվականից ի վեր Հայաստանը միացել է «Երկրի ժամը» նախաձեռնությանը:
«Երկրի ժամը» սկիզբ է առել 2007 թ-ին Սիդնեյ քաղաքում որպես խորհրդանշական իրադարձություն։ Ներկայումս այն աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումն է, որը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց բնության և Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու շուրջ։
Կլիմայի փոփոխությունն արդեն անժխտելի փաստ է։ Մենք ունենք մեծ ծավալների հասնող կենսաբազմազանության կորուստ։ Այդ իսկ պատճառով 2018-2020թթ. ընթացքում «Երկրի ժամը» կենտրոնացած է կենսաբազմազնության կորստի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գտնել լուծումներ այն պահպանելու ուղղությամբ։
«Երկրի ժամը» մեծ դեր է կատարում ինչպես շրջակա միջավայրի համար բարենպաստ օրենսդրության հաստատման, այնպես էլ մեծ բազմությունների միջոցով կարևոր տեղեկատվություն տեղ հասցնելու ուղղությամբ։