The WWF is run at a local level by the following offices...
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը կանդրադառնա բոլորի և ամեն ինչի վրա: Հայաստանը բացառություն չէ, ջրային պաշարների արդեն իսկ առկա կրճատմամբ, կրճատված անտառային տարածքներով և անապատացման նշաններով:
Ամբողջ երկրագունդը զգում է կլիմայի փոփոխության հետևանքները: Հայաստանն արդեն իսկ բախվում է այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են օրինակ անապատացման նախանշանները, անտառների կորուստը: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկվեն, ապա շուտով մենք ականատես կլինենք երաշտների, մեծ հրդեհների, անկայուն եղանակային դրսևորումների:
WWF-ը, համագործակցելով տեղական մարմինների հետ, աշխատում է կլիմայի փոփոխության անբարենպաստ հետևանքների կանխման ուղղությամբ։ Պայքարում է անօրինական անտառահատման դեմ, իրականացնում է անտառների կայունության բարձրացմանն ուղղված ծրագրեր: Ավելի դիմացկուն անտառներն ինքնուրույն կկարողանան դիմակայել կլիմայի տատանումներին՝ երաշտ, սառնամանիք, ջրհեղեղ, և դրանով իսկ կնպաստեն կենսաբազմազանության պահպանմանը:
Մենք ամեն կերպ փորձում ենք խթանել վերականգնվող/այլընտրանքային էներգիայի օգտագործումը և օգտակար հանածոներից ստացված վառելիքի ավելի քիչ օգտագործումը: Սա էականորեն կնվազեցնի այն բացասական հետևանքները, որը մենք թողնում ենք բնության վրա։
WWF-ն աշխատանքներ է տանում նաև կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ՝ համագործակցելով կրթական հաստատությունների, տեղական համայնքների և ՀԿ-ների հետ։