Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մեր աջակիցները
© WWF Armenia

Մենք սիրում ենք բազմազանությունը, քանի որ այն ընդհանուր առմամբ օգնում է ներկայացնել տարբեր մոտեցումներ, հիմք է նախապատրաստում ավելի արդյունավետ թիմային աշխատանքի համար: Բոլորի ներդրումը՝ անհատների, բիզնես ոլորտի, ՀԿ-ների, պետական մարմինների, չափազանց արժեքավոր է: Բոլորս կարող ենք համագործակցել, միավորվել մեկ գաղափարի շուրջ՝ պաշտպանել մեր բնությունը՝ մեր տունը: Աշխարհի 100 երկրներում գործում են WWF գրասենյակներ, որոնք աշխատում են մոլորակի բնական ռեսուրսները պահպանելու ուղղությամբ։ Նրանց աջակցում է շուրջ 5 000 000 համախոհ ամբողջ աշխարհից:

Առանց դոնորների և գործընկերների աջակցության մենք չէինք կարողանա հասնել դրական արդյունքների: Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր դոնորներին և գործընկերներին, որոնց թվում են` ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, Նորվեգիայի կառավարություն, CNF (Կովկասի բնության հիմնադրամ), Գերմանիայի կառավարություն (ԲՄԶ) , KfW, Եվրամիություն, WWF Գերմանիա, WWF Շվեյցարիա, WWF Նորվեգիա, ՄԱԿ, GEF, CEPF, IDeA բարեգործական հիմնադրամ, HSBC Բանկ Հայաստան, Այբ Դպրոց, KPMG և շատ ուրիշներ` Հայաստանում բնական միջավայրի և կենսաբազմազանության պահպանության գործում իրենց արժեքավոր ներդրումն ունենալու համար: