Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Վայրի կենդանիներ
© WWF Armenia

Երկիր մոլորակն ինչպես մարդկանց տունն է, այնպես էլ կենդանիների։ Լեռնային երկիր Հայաստանն ապրելավայր է բազմաթիվ կենդանատեսակների և աճելավայր է բազմաթիվ բուսատեսակների համար: Ցավոք, այս տեսակներից շատերը դարձել են վտանգված և գտնվում են ոչնչացման եզրին:

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր

Բոլոր կենդանի օրգանիզմները՝ խոշոր գիշատիչ կաթնասուններից մինչև միկրոօրգանիզմներ, որոշակի կերպով ազդեցություն ունեն էկոհամակարգի վրա։ Ցավոք, այսօր շատ տեսակներ վտանգված են, քանի որ նրանց բնական միջավայրը ոչնչացվում է։ Հաճախ դա տեղի է ունենում մարդու կողմից հողերի մեծածավալ օգտագործման պատճառով։

© WWF Armenia

Մեր կենսաբազմազանությունը, ընդհանուր առմամբ, Երկիր մոլորակի վրա կյանքի կայունության հիմքն է, ներառյալ մեր՝ մարդ էակի կյանքի: Թեև մենք կարող ենք կենտրոնացնել մեր ուշադրությունը կոնկրետ կենդանատեսակների վրա՝ օր․ կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի, եվրասիական լուսանի և բեզոարյան այծի, սակայն մենք աշխատում ենք մեր երկրի ողջ էկոհամակարգի ու լանդշաֆտների հետ:

© WWF Armenia

Մեծ ջանքեր են գործադրվում էկոհամակարգերի և վտանգման եզրին գտնվող տեսակների պահպանության, ինչպես նաև բնակչության իրազեկվածության և էկո-կրթության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մենք նաև աշխատում ենք տեղական համայնքների հետ, որոնք հարակից են բնության հատուկ պահպանվող տարածքներին։ Նրանց համար ստեղծում ենք հնարավորություններ՝ եկամտի այլընտրանքային աղբյուրներ ձևավորելու համար։ Սրա շնորհիվ կշահեն ինչպես համայնքները, այնպես էլ բնությունը:

© WWF Armenia