Անտառ | WWF

Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Անտառ

© WWF Armenia

Անտառի դերը մեր կյանքում անգնահատելի է: Անտառն ապրելավայր է բազմաթիվ հազվագյուտ և վտանգված տեսակների համար, այն զտում է մեր օդը վնասակար ածխածիններից և մեզ համար ապահովում մաքուր օդ: Դժբախտաբար, մեր անտառներն անմիջականորեն իրենց մաշկի վրա զգում են կլիմայի փոփոխության բացասական հետևանքները, ինչպես նաև ենթարկվում բացասական վերափոխումների մարդու ներգործության պատճառով:

Ինչո՞ւ է այդ ամենը կարևոր

Թուլացած անտառը չի կարողանա պայքարել այնպիսի բնական երևույթների դեմ, ինչպիսիք են հրդեհները, հողերի էրոզիան, ջրհեղեղները, երաշտը և կլիմայի փոփոխությունը: Նա չի կարողանա վերականգնվել: Այս ամենը բացասականորեն է ազդում նաև տեղական համայնքների և բնակչության վրա:

Հայաստանում հիմնական սպառնալիքներն են անօրինական անտառահատումները, անտառային հրդեհները և հանքարդյունաբերությունը՝ բացասաբար անդրադառնալով մեր անտառների կենսաբազմազանության վրա: Սա էլ հանգեցնում է անտառածածկ տարածքների կորստին: Երբ անտառային տարածքները վերանում են, վերանում են նաև այդտեղ ապրող հազվագյուտ տեսակները։ Անտառն իրենց կենսամիջավայրն է, նրանք չեն կարող բնակվել այլ տեղ: Մենք՝ մեր վարքագծով, խեղդում ենք անտառը, նեղացնում նրա սահմանները, վերացնում կենսաբազմազանությունը:

 

Իսկ դուք գիտե՞ք

Մեր և մեր գործընկերների ջանքերի շնորհիվ ներկայումս Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների ծավալը կազմում է 13.1%:

© WWF Armenia

WWF-ը սերտորեն համագործակցում է կառավարության, տեղական համայնքների և գործընկեր կազմակերպությունների հետ` պահպանելու և վերականգնելու անտառային էկոհամակարգերը Հայաստանի որոշ խոցելի տարածքներում: Սա ներառում է պահպանվող տարածքների ծավալի ավելացում, անտառների կառավարման բարելավում, անտառահատումների դեմ պայքար և դեգրադացված անտառային լանդշաֆտների վերականգնում:

Մենք ստեղծում ենք պահպանվող տարածքներ՝ վտանգված տեսակների համար բնական կենսամիջավայր ապահովելու նպատակով: Մեզ համար կարևոր է նաև աջակցել տեղական բնակչությանը եկամտաբերության բարձրացման տեսանկյունից, որի շնորհիվ կնվազի ճնշումը բնության վրա: Այդ իսկ պատճառով մենք խթանում ենք էկոտուրիզմի զարգացումը, օգնում համայնքներին պատշաճ կերպով ներկայացնել սեփական արտադրությունը (ապրանքների վերամշակում, փաթեթավորում և այլն):

 

Մեր հաջողության գրավականը դու ես

© WWF Armenia