The WWF is run at a local level by the following offices...
WWF-ն աջակցում է Հայաստանում տարբեր համայնքների զարգացմանը՝ միաժամանակ լուծելով բնապահպանական և սոցիալական խնդիրներ, ստեղծելով այլընտրանքային եկամտի աղբյուրներ, նվազեցնելով մարդու ճնշումը բնության վրա:
Այս ամենն ուղղակիորեն նպաստում է կարիքավոր ընտանիքների սննդային կարիքների լուծմանը, համայնքներին օգնում է առավել կայուն եղանակով կազմակերպել իրենց արտադրանքի արտադրությունն ու վաճառքը:
WWF-ի մի շարք ծրագրերի շնորհիվ և գործընկեր կառույցների ներգրավմամբ հնարավոր դարձավ տարբեր համայնքներում զարգացնել չրերի արտադրություն, խոտաբույսերի կայուն հավաք ու արտադրություն, մեղվաբուծություն, կառուցել մեղվաբուծական կենտրոններ, ստեղծել գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոններ, որտեղից կարելի է ստանալ նաև լրացուցիչ ծառայություններ՝ խորհրդատվություն, զանազան անասնաբուժական ծառայություններ, անասնաբուծական տարբեր ապրանքներ և դեղամիջոցներ, տրամադրել գյուղտեխնիկա բազմաթիվ համայնքների, կառուցել հյուրատներ և զբոսաշրջային կենտրոններ։
WWF-ը մի շարք համայնքների տրամադրել է նաև պտղատու ծառերի ավելի քան 7000 տնկի, հիմնվել են պտղատու այգիներ, վերականգվել ու կառուցվել են խմելու ջրի համակարգեր:
Իրականացված ծրագրերի շնորհիվ հնարավոր է հետզհետե վերականգնել գերօգտագործված ու քայքայված հողատարածքները: