The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Անկախացումից հետո Հայաստանի ամենահյուսիսում գտնվող Արփի լիճը բարձիթողի վիճակում էր։ Սա լուրջ բացասական ազդեցություն էր ունեցել լճի էկոհամակարգի վրա: Խնդիրը շտկելու նպատակով 2009թ-ին, կառավարության որոշմամբ, Հայաստանի Ջավախք-Աշոցքի տարածաշրջանում ստեղծվեց «Արփի լիճ» ազգային պարկը, որն ընդգրկում է 21,039.3 հա տարածք:
Ազգային պարկի ստեղծման գործում WWF Հայաստանն ունեցել է նախաձեռնող դեր, քանի որ վերջինս պարբերաբար իրականացնում է ծրագրեր՝ գնահատելով և չեզոքացնելով ջրային էկոհամակարգերին սպառնացող վտանգները։
Ծրագիրն իրականացվել է WWF-ի և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից, Գերմանիայի դաշնության հանրապետության ֆինանսավորմամբ, KfW զարգացման բանկի միջոցով, Հարավային Կովկասի տարածաշրջանում էկոտարածաշրջանային բնապահպանական ծրագրի շրջանակներում։
Ազգային պարկն ստեղծվել է հիմքից՝ Արփի լճի շրջակայքում՝ ձգտելով լուծում տալ կենսաբազմազանության` բուսական և կենդանական աշխարհի պահպանության խնդիրներին: Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից մոտ 225-ը հանդիպում են Արփի լճում, և այս առումով լիճը շատ հետաքրքիր տարածք է համարվում՝ թռչնադիտարկումների համար: Թռչունների 225 տեսակից 40-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 29-ը՝ գիշատիչներ են, իսկ մնացածը՝ տարբեր ջրլող և ջրաճահճային թռչուններ: Գրանցված տեսակներից 80-85-ը բնադրում են հենց տեղում, իսկ դրանցից 7-ն այսօր համարվում են համաշխարհային բնապահպանական մտահոգության տեսակներ: Դրանք են՝ հավալուսնը, ջրահավը, էնդեմիկ հայկական որորը և այլն, որոնք բազմանում են հենց այս վայրում:
Այստեղ են գտնվում հայկական որորի ամենամեծ «գաղութն» աշխարհում և գանգրափետուր հավալուսնի միակ բնակատեղին Հայաստանում: Տարածքում գրանցված է 11 տեսակի ձուկ, 3 տեսակ երկկենցաղ, 6 տեսակի մողես և 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում ու ԲՊՄՄ կարմիր ցուցակում, կաթնասունների դասի 38 տեսակ, որոնցից 3 գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ ԲՊՄՄ կարմիր ցուցակում:
Անդրսահմանային այս ծրագիրը միաժամանակ իրականացվել է Հայաստանում և Վրաստանում՝ Հայաստանի կողմից ստեղծվել է «Արփի լիճ» ազգային պարկը, Վրաստանի կողմից՝ Ջավախեթի» պահպանվող տարածքները: Սա տարածաշրջանի միակ անդրսահմանային պահպանվող տարածքն է։
«Արփի լիճ» ազգային պարկի և «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ստեղծման ընթացքում կառուցվել են ազգային պարկի վարչական շենքը, հյուրատունը, պահեստը, ավտոտնակը, այցելուների կենտրոնը, որոնք կահավորված և հագեցած են համապատասխան սարքավորումներով, ամենագնաց երկու ավտոմեքենայով, տրակտորով: Այցելուների կենտրոնը հագեցած է համապատասխան տեղեկատվական ցուցանակներով և թանգարանով:
Բացի թվարկված աշխատանքներից, ստեղծվել է նաև մշտադիտարկման համակարգ, որն էլ իրականացնում է կենսաբազմազանության և զբոսաշրջիկների միասնական հաշվառում: Հայաստանում և Վրաստանում զբոսաշրջիկների համար ստեղծվել են միասնական անդրսահմանային քարտեզներ` համապատասխան երթուղիներով, ստեղծվել են տարբեր զբոսաշրջային արտադրանքներ՝ 360 աստիճան լուսանկարներ, տեսանյութեր, մշակվել են տարածաշրջանային հեծանվային արահետներ, որում ներառվել են «Արփի լիճ» ազգային պարկը և «Ջավախեթի» պահպանվող տարածքները:
Զուգահեռ, աշխատանքներ են տարվել համայնքներում՝ լուծելով 12 գյուղի ջրամատակարարման խնդիրները, կառուցելով արհեստական սերմնավորման և անասնաբուժական կենտրոն: Համայնքների զարգացմանը միտված աշխատանքներում ներառվել են նաև Մեծ Սեպասար համայնքում զբոսաշրջային կենտրոնի կառուցումն ու «Արփի լիճ» մեղվաբուծական կենտրոնի ստեղծումը:
Վերը թվարկված գործողությունների արդյունքում թռչունների շատ տեսակներ արդեն իսկ բնադրում են տարածքում, մինչդեռ նախկինում բավական երկար ժամանակ նման բան չէր նկատվում:
Ազգային պարկի ստեղծմամբ նպատակ է դրվել՝ պահպանել Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանությունը, ընդ որում` «Արփի լիճ» ազգային պարկը նաև աջակցում է կայուն գյուղական զարգացմանը՝ Հայաստանի Շիրակի մարզի հյուսիսային տարածաշրջանում ընդգրկելով 14 թիրախային համայնքներ: