The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Հարավային Կովկասը, որպես կենսաբազմազանության թեժ կետ, ծածկված է ավելի քան 43.000 գետերի և 7 Ռամսար տարածքների քաղցրահամ ջրերի ցանցով:
Տարածաշրջանն ավելի քան 70 ձկնատեսակների բնակավայր է: Սակայն, պատվարների և ՀԷԿ-երի ոչ կայուն զարգացումը կազմալուծում է բնապահպանական հոսքերը գետավազանի մակարդակով, ինչը բացասաբար է անդրադառնում կենսամիջավայրի ամբողջականության և պայմանների, կենդանատեսակների հարաբերակցման, այդ թվում ՝ ջրի որակի վրա: Այս իրավիճակում մեծ վնաս են կրում կենսաբազմազանությունն ու առհասարակ էկոհամակարգերը:
Վերականգնվող հիդրոէներգետիկան առանցքային է՝ կլիմայական փոփոխությունները մեղմացնելու տեսանկյունից, պատվարների և ՀԷԿ-երի կայունությունը համակցված գետավազանի մակարդակով դեռ գնահատված չէ: Չնայած այն փաստին, որ Հարավային Կովկասի երկրներն ունեն մեծ ներուժ ՀԷԿ-երի զարգացման համար, այնուամենայնիվ այն սպառնալիք է կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների համար:
Գիտակցելով խնդրի կարևորությունը WWF-ի կողմից իրականացվել է «Հարավային Կովկասում պատվարների կայուն զարգացման խթանում գետավազանների մակարդակով» տարածաշրջանային ծրագիրը՝ Կուր-Արաքս (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և Սևծովյան (Վրաստան) ջրավազաններում: Ծրագիրը հնարավոր է եղել իրականացնել պետության, շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ և ներդրողների, դոնոր ընկերությունների ուսումնասիրությամբ, ինչպես նաև Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ:
Ծրագրի հիմնական նպատակը եղել է հիդրոէներգետիկայի զարգացումը, ինչպես նաև գործող ՓՀԷԿ-երի տեղաբաշխվածության, գետավազաններում հանդիպող հազվագյուտ, անհետացող տեսակների մասին տեղեկատվության հավաքագրումը և դրանց զետեղումն աշխարհագրական տեղեկատվական համակարգում (ԱՏՀ)։
Մշակվել են քարտեզներ՝ ցույց տալու, թե Հայաստանում, որ գետավազաններն են հարուստ կենսաբազմազանությամբ, ինչն ինքնին ուղենիշ է այն բանի, թե որ գետավազանում պետք է կառուցել ՓՀԷԿ, որում՝ ոչ:
Ծրագրի շրջանակներում ապահովվել է շահագրգիռ կողմերի իրազեկության ճանաչողականությունը պատվարների և ՀԷԿ-երի լավագույն փորձի խթանման հարցում՝ գետավազանի մակարդակով պահպանելու համար կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունները բնակչության համար:
Բացի այդ, կազմակերպվել են խորհրդատվական խմբի հանդիպումներ, որոնց ընթացքում մշակվել են առաջարկներ՝ հետագա գործողությունների համար:
Կատարված աշխատանքների արդյունքում կազմվել են գետերի կենսաբազմազանության, էկոհամակարգային ծառայությունների գնահատման վերլուծություններ, որոնք հետագայում ազգային փորձագետների կողմից վերանայվել և համալրվել են: Փորձագետները նաև պատրաստել են կայուն պատվարների գնահատման և պլանավորման մեթոդաբանությունը: Ձևավորված մասնագիտական խումբը նախանշել է նաև ծրագրի հետագա փուլերի գործնական քայլերն ու հայեցակարգային ուղղությունները: