The WWF is run at a local level by the following offices...
Ծրագրի նպատակները
- Վայոց ձորի («Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ) և Սյունիքի («Սատանի կամուրջ» բնության հուշարձան) մարզերի ընտրված համայնքներում ՀՊՏ-ի մոդելներն ապահովել «Կառավարման և հողօգտագործման պլաններով» (ներառյալ արոտավայրերի կառավարման պլանը)
- ՀՊՏ-ի վարչակազմին ապահովել հզորացված կարողություններով՝ բարելավված պահպանության համար նախատեսված ենթակառուցվածքների, տեսուչներին տրամադրված սարքավորումների և պահպանվող տարածքի մշտական վերահսկման շնորհիվ
- Ստեղծել էկոտուրիզմի ենթակառուցվածքներ՝ «Սատանի կամուրջ» բնության հուշարձանի երթուղիներում, ինչպես նաև «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում
- «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի համապատասխան համայնքներում կոմունալ տնտեսության ենթակառուցվածքների պայմանները բարելավել, վերականգնել խմելաջրի մատակարարումը
- Բարելավել ոռոգման համակարգն ընտրված գյուղատնտեսական հողերում
- Տեղադրել ՀՊՏ-ի համայնքների համար մրգերի և խոտաբույսերի չորացման համակարգ
- Հիմնել տեղական արտադրանքի վաճառքի և մթերման կետ
- Շինությունները հագեցնել պիտակավորման, փաթեթավորման և պահեստավորման սարքավորումներով, իսկ համայնքի անդամներին վերապատրաստել այդ ամբողջ գործընթացն իրականացնելու համար
- Ստեղծել անասնապահական ծառայությունների կենտրոն՝ նպատակ ունենալով աջակցել գյուղացիներին՝ տրամադրելով անասունների համար արհեստական սերմնավորման ծառայություններ անասնապահության արտադրողականության բարձրացման համար, ինչպես նաև ապահովելով մատչելի անասնաբուժական ծառայություններ և իրականացնելով անասունների առողջության և անասնաբուծության մասնագիտական վերապատրաստում
Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին
Նվիրաբերել