Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Հայաստանում էկոլոգիական միջանցքների ստեղծում

© WWF Armenia

Ինչո՞ւ է կարևոր էկոլոգիական միջանցքների ստեղծումը

Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, այնպես ել Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ) միմյանց հետ պետք է կապված լինեն էկոլոգիական միջանցքներով, որոնք ապահովում են կենդանիների անվտանգ տեխաշարժը մեկ ԲՀՊՏ-ից դեպի մյուսը: ԲՀՊՏ-ներն իրար հետ կապվելով էկոլոգիական միջանցքներով՝ ձևավորում են երկրի էկոլոգիական ցանցը:

Այս նպատակով 2015թ. մեկնարկել է «Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագիրը: Այն իրականացվել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և ՀՀ բնապահպանության  նախարարության (այժմ՝ շրջակա միջավայրի) ջանքերով,  ֆինանսավորվել՝ Գերմանիայի կառավարության կողմից՝ KfW Զարգացման բանկի միջոցով:

Հինգ տարիների ընթացքում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել 3 մարզի՝ Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի 30 գյուղական բնակավայրերում՝ կենտրոնացնելով տեղի բնակչության ուշադրությունը բնապահպանական խնդիրների նկատմամբ։ 10 բնակավայրերում սկսեցին իրականացվել երկարաժամկետ՝ 5-10 տարիների, պահպանության միջոցառումներ համայնքի մասնակցությամբ, որոնք կավարտվեն 2025-2028թ.։

Աշխատանքների նախնական փուլում իրականացվել է կովկասյան ընձառյուծի, հայկական մուֆլոնի, բեզոարյան այծի և գորշ արջի ապրելավայրերի  քարտեզագրում և կենդանիների քանակի գույքագրում: Այնուհետև էկոմիջանցքի ծրագրի ներքո թիրախային համայնքների կողմից ստեղծվել են համայնքային բնապահպանական տարածքներ՝ մոտ 37 000 հա ընդհանուր մակերսով,  համայնքներում ընտրվել է 12 խնամակալ, որոնք զբաղվում են վայրի կենդանիների մշտադիտարկման աշխատանքներով և պահպանությամբ: Նրանք անցել են հատուկ վերապատրաստում, միաժամանակ  նրանց տրամադրվել են  համապատասխան ամենագնացներ, սարքավորումներ, համազգեստ և անհրաժեշտ այլ իրեր: Բացի այդ, աշխատակիցների համար  ստեղծվել են գրասենյակային պայմաններ:

© WWF Armenia

«Էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» ծրագիրը հասանելի է դարձել ընդհանուր առմամբ  30 գյուղական բնակավայրի բնակչի:

Համայնքներին  տրամադրվել են  փոքր դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել  համայնքներում լուծելու այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են՝ ճանապարհների բարեկարգումը, ջրագծերի անցկացումը, արտաքին լուսավորության ապահովումը և այլն։ 

Համայնքային զարգացման ծրագրեր

Թիրախային գյուղերում իրականացվել են համայնքային զարգացման մի շարք ծրագրեր։ Դրանցից են՝
 
  • արտաքին լուսավորություն Խաչիկ գյուղում
  • գյուղատնտեսական տեխնիկա Խաչիկ և Արենի գյուղերի համար, ներառյալ 3 տրակտոր, խոտհնձիչ, մամլիչ և այլն
  • Խաչիկ, Արենի, Զանգակատուն գյուղերի արոտներում տեղադրվել են խմոցներ ընտանի կենդանիների համար
  • Արտավան գյուղում ԳԷՀ/ՄԱԿԶԾ փոքր դրամաշնորների ծրագրի համաֆինանսավորմամբ անց է կացվել գյուղի արտաքին լուսավորություն, տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ գյուղի բոլոր հիմնական բնակիչների տներում
  • Արտավան գյուղում ԳԷՀ/ՄԱԿԶԾ փոքր դրամաշնորների ծրագրի համաֆինանսավորմամբ կառուցվել է ոռոգման համակարգ
  • Խաչիկ գյուղի հեռավոր արոտներում տեղադրվել է վագոն տնակ՝ հովիվների համար և այլն։
     
Մշակվել է գործողությունների ծրագիր Խաչիկ և Արտավան գյուղերի  hարակից անտառների պահպանման և վերականգնման համար:  

© WWF Armenia

Արդյունքում

Աշխատանքների արդյունքում  ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի շնորհիվ էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի քլխաքանակը։

Փաստացի ծրագիրը  նպաստել  է կենսաբազմազանության պահպանությանը և հողերի կայուն օգտագործմանը՝ առանց նվազեցնելու տեղի գյուղական բնակչության եկամուտները: 

Էկոլոգիական միջանցքների ստեղծումը լիովին ծառայել է իր նպատակին: Դրա վառ ապացույցն է թիրախային կենդանատեսակների գլխաքանակի ավելացումը:

Օրինակ, այդ տարածքներում՝
 
  • ընձառյուծի քանակը 2010թ. եղել է 0, իսկ 2019թ.-ին՝ 2
  • բեզոարյան այծերի քանակը 2010թ. եղել է 400, իսկ 2019թ.՝ 1200։

© WWF Armenia

Դուք կարող եք աջակցել մեր ծրագրերին

Նվիրաբերել