The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Ժամանակին կովկասյան ընձառյուծը Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:
Ներկայումս հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում «վտանգված» կարգավիճակով: Հայաստում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի։
Գոյատևման և բազմացման համար ընձառյուծին անհրաժեշտ է անվտանգ կենսամիջավայր, միգրացիոն միջանցքներ ազատ ու ապահով տեղաշարժվելու համար և իհարկե բավարար կերային բազա: Ահա հենց այս պայմանների բարելավման ուղղությամբ էլ աշխատում է WWF Հայաստանը:
Ծրագրի մեկնարկային փուլում մեծ օգնություն է ցուցաբերվել միջազգային փորձագետ Վիկտոր Լուկարևսկու կողմից, որը տեղական մասնագետների՝ Ալեքսանդր Մալխասյանի, Իգոր Խորոզյանի, Կարեն Մանվելյանի հետ առաջինն է ուսումնասիրել ընձառյուծի հավանական ապրելավայրերը Հայաստանում։ Սա հետագայում հիմք է դարձել գործող պահպանվող տարածքների պահպանման ռեժիմի հզորացման և նոր ԲՀՊՏ-ների ստեղծման համար:
Կովկասյան ընձառյուծի պահպանության ծրագրի նպատակներն են՝
- կրճատել ապօրինի գործողությունները պաhպանվող տարածքներից դուրս և սահմանել փոխհատուցման մեխանիզմներ` մարդ/ընձառյուծ կոնֆլիկտը մեղմելու և դրանք տիպային դեպքերում կիրառելու համար
- հզորացնել պահպանվող տարածքների կարողությունները հարավային Հայաստանում
- թիրախային գյուղերին ներգրավել համայնքային զարգացման լրացուցիչ գործողություններում
- նպաստել ընձառյուծի և նրա կերային բազայի մշտադիտարկմանը թիրախային շրջաններում, ինչպես նաև կազմել ընձառյուծի տեղաշարժի միջանցքի քարտեզ և հիմնել այդ միջանցքը
- բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակն ընձառյուծի պահպանության վերաբերյալ:
Այդ ռազմավարության հիման վրա մշակվեց Հայաստանում ընձառյուծի պահպանման գործողությունների պլանը, որով նախատեսվում են մի շարք գործողություններ՝ նոր ԲՀՊՏ-ների, էկոլոգիական միջանցքների ստեղծում և այլն:
Արդեն 2006թ. WWF-ը նախաձեռնեց Հայաստանի հարավում նոր ԲՀՊՏ-ների ստեղծման ծրագրեր, որոնք ֆինանսավորվել են CEPF-ի, Նորվեգիայի կառավարության և WWF Գերմանիայի կողմից: Շնորհիվ այդ ծրագրերի 2009 թ.-ին կառավարության որոշմամբ ստեղծվեցին «Արևիք» ազգային պարկը (34401.8 հա) և «Զանգեզուր» պետական արգելավայրը (17369 հա): Իսկ արդեն 2013թ. ՄԱԿԶԾ/ԳԷՀ-ի և WWF-ի ծրագրրերի շրջանակներում, ստեղծվեց «Խուստուփ» պետական արգելավայրը (6,945 հա) և ընդլայնվեց «Զանգեզուր» պետական արգելավայրը (25,871 հա):
Ընձառյուծի պահպանության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով WWF-ը մշտապես աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ տրամադրելով սարքավորումներ, ստեղծելով և վերանորոգելով ենթակառուցվածքները, տրամադրելով ամենագնաց ավտոմեքենաներ, վառելիք, ինչպես նաև մոնիթորինգի ու պահպանության համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք:
Այս ամենով հանդերձ կենդանու պահպանությունը մարդու ձեռքում է։ Հետևաբար նաև հույժ կարևորվում է աշխատանքները թիրախային համայնքների հետ: Այն համայնքների բնակիչների, որոնց տարածքներն ընձառյուծի պահպանման և միգրացիայի համար կարող են կարևոր դեր խաղալ: Այս համատեքստում իրականացվել են համայնքային փոքր ծրագրեր Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մի շարք համայնքներում:
Մասնավորապես, իրականացված համայնքային միջոցառումներից են՝ գյուղտեխնիկայի տրամադրում 7 համայնքի, խմելու ջրի ենթակառուցվածքի վերականգնում և կառուցում 18 համայնքում, փողոցների արտաքին լուսավորության համակարգի տեղադրում 8 համայնքում, Կարճևան բնակավայրում երեխաների համար կառուցված խաղահրապարակ, Նռնաձոր բնակավայրի դպրոցի համար տեղադրված արևային էլեկտրակայան և այլն։
WWF-ն ընձառյուծի պահպանման ծրագրի շրջանակներում տարիներ շարունակ համագործակցում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ: Համագործակցության շրջանակներում WWF-ը տրամադրել է տեսչական մարմնի Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզային կառույցներին ամենագնացներ, դրոններ, հեռադիտակներ, տեսախցիկներ և այլն: Ներկայումս տեսչական մարմնի մարզային տեսուչները որսագողության դեմ պայքարում սերտ համագործակցում են ընձառյուծի խնամակալների հետ:
«Ընձառյուծի խնամակալների ցանց»-ը հիմնադրվել է 2016 թ.-ին, որի շրջանակներում Վայոց Ձորի և Սյունիքի 5 բնակավայրերի տարածքում շուրջ 20 խնամակալի կողմից իրականացվում են վայրի կենդանիների, այդ թվում՝ ընձառյուծի և նրա որս տեսակների մշտադիտարկում, դաշտային հետազոտություններ, տեղադրում ֆոտոխցիկներ և այլն: Բացի այդ, կատարվում են հանրային իրազեկման և կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պարբերաբար դասընթացներ են անցկացվում թիրախային համայնքների երիտասարդության համար:
Մյուս կողմից էլ պարբերաբար կազմակերպվում են ուսուցողական, տեսական և գործնական դասընթացներ հենց խնամակալների համար, նրանց տրամադրվել են նաև դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:
Հարավային Հայաստանի ԲՀՊՏ-ների և դրանցից դուրս գտնվող տարածքներում WWF-ն իրականացնում է կենդանիների մշտադիտարկում՝ տեղադրված են ավելի քան 100 ֆոտոթակարդներ, որոնց միջոցով ստացվում է տեղեկատվություն տարածքում բնակվող կենդանատեսակների վերաբերյալ: Իրականացվում են պարբերական դաշտային հետազոտություններ և դիտարկումներ ընձառյուծի որսատեսակների թվաքանակը պարզելու նպատակով, ԵՊՀ և Բեռլինի Հումբոլդտի համալսարանի հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են ուսանողների դաշտային պրակտիկաներ և այլն:
Վերոհիշյալ միջոցառումների շարունակականությունը ապահովելու և գրանցված արդյունքները զարգացնելու նպատակով WWF-ը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մշակել է ընձառյուծի պահպանության 2020-2030թթ. ազգային գործողությունների պլանը:
Ըստ պլանի նախատեսվում են հետևյալ միջոցառումները՝
- ընձառյուծի և նրա որսատեսակների թվի, նրանց բնակավայրերի կարգավիճակի ուսումնասիրություն և մշտադիտարկում
- ԲՀՊՏ-երի կառավարման համակարգի (Econet) ստեղծում` ընձառյուծի և իր որսատեսակների անվտանգ գոյությունն ապահովելու համար
- ընձառյուծի, նրա որսատեսակների և ապրելավայրի պահպանության աշխատանքներում ընդգրկված շահագրգիռ կողմերի արդյունավետ աշխատանքի ապահովում
- տեղի բնակչության միջոցով ընձառյուծի պահպանության ծրագրին աջակցության ցուցաբերում
- ընձառյուծի պահպանության հետ կապված իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարության, գործողությունների ծրագրի և բնապահպանական կրթության համակարգի մշակում և իրականացում
- ընձառյուծի անդրսահմանային տարածքներում ընձառյուծի պահպանության գործում միջազգային համագործակցության և համակարգված գործողությունների ապահովում։
Եկարաժամկետ հեռանկարում մենք կարևորում ենք նաև էկոկրթության և հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը երիտասարդության շրջանում:
Այդ նպատակով «Արփա» պահպանվող լանդշաֆտի, «ԱՅԲ» դպրոցի և Արենի ու Խաչիկ բնակավայրերի հետ համատեղ Հայաստանում առաջին անգամ իրականացվել է «Պատանի ռենջերների ծրագիր» նախաձեռնությունը, որի նպատակն էր ներգրավել աշակերտներին վայրի կենդանիների մշտադիտարկման միջոցառումներին։
Սկսած 2018 թվականի դեկտեմբերից «Խոսրովի անտառ» պետական արգելոցում իր հիմնական բնակությունն է հաստատել «Նեո» անունով երիտասարդ արու ընձառյուծը, իսկ 2019 թվականին «Արփա» պահպանվող լանդշաֆտի տեսուչները առաջին անգամ Հայաստանում ընձառյուծին դիտարկեցին և նկարահանեցին տեսախցիկով։ Կենդանու ակն տեսանելի Վերջին տարիներին կենդանու ակնհայտ գոյությունը մեր երկրում արդյունքն է երկարամյա աշխատանքի:
Մեր կողմից տպագրվել և տարածվել է կովկասյան ընձառյուծի վերաբերյալ տեղեկատվական բուկլետի ավելի քան 5000 օրինակ:
Ստեղծվել է www.leopard.am վեբկայքը, որը ներկայացնում է ծրագիրը և ընթացիկ միջոցառումները:
Պատրաստվել են բազմաթիվ հոլովակներ, տեսանյութեր, կիրառվել են AR/VR լուծումներ, կազմակերպվել են մրցույթներ, արշավներ, ճամբարներ՝ ուղղված բնակչության իրազեկվածության բարձրացմանը։