The WWF is run at a local level by the following offices...
- WWF Global
- Adria
- Argentina
- Armenia
- AsiaPacific
- Australia
- Austria
- Azerbaijan
- Belgium
- Bhutan
- Bolivia
- Borneo
- Brazil
- Bulgaria
- Cambodia
- Cameroon
- Canada
- Caucasus
- Central African Republic
- Central America
- Chile
- China
- Colombia
- Croatia
- Democratic Republic of the Congo
- Denmark
- Ecuador
- European Policy Office
- Finland
Որսագողության և անտառների անխնա հատման հետևանքով տեսակն աստիճանաբար սկսում է անհետանալ Հայաստանի տարածքից: 1954 թվականից եղել են դեպքեր, երբ տարբեր մարդիկ հանդիպել են ազնվացեղ եղջերուին, սակայն ամենայն հավանականությամբ նրանք պատահական եկել են Վրաստանի և Ադրբեջանի տարածքներից:
Տեսակն ընդգրկված է Հայաստանի Կարմիր գրքում (2010)` որպես «Կրիտիկական վիճակում գտնվող»:
2012 թվականից սկսած Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվում է «Կովկասյան ազնվացեղ եղջերուի (Cervus elaphus maral) վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության (BMZ)՝ KfW Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։
Ծրագրի հիմնական նպատակն է ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, որն իրականացվում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում՝ ներմուծված բազմացող առանձնյակների և բազմացման կենտրոնում ծնված եղջերուներին բնություն ազատ արձակելու միջոցով։
Երկար տարիներ Հայաստանից բացակայած ազնվացեղ եղջերուն վերադարձավ Հայաստան 2018 թվականին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան տեղափոխվեց 14 առանձնյակ (երեք առաձնյակ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից): Եղջերուները տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկ, որտեղ նախապես կառուցվել է եղջերուների բազմացման կենտրոնը:
Մինչ ծրագրի մեկնարկը, 2012 թվականին WWF-ն իրականացրել է դաշտային հետազոտություններ՝ «Դիլիջան» ազգային պարկի և «Շիկահող» արգելոցի սահմաններում տեսակի վերաբնակեցման հնարավորության գնահատման ուղղությամբ: Այս աշխատանքների արդյունքում էլ ընտրվել է կենդանու համար վերաբնակեցման բարենպաստ վայրը, մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկը:
Բուն աշխատանքներից խոսելիս՝ հարկ է առանձնացնել այն, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ստեղծվել է ազնվացեղ եղջերուների բազմացող խմբի համար ազատավանդակ՝ 10 հա մակերեսով: Կառուցվել է տնակ (առանց ֆունդամենտի) բազմացման կենտրոնի գրասենյակի համար: Այն կահավորված և հագեցած է համապատասխան կահույքով ու սարքավուրումներով: Կառուցվել է խոտի և կերի պահեստ, կերակրատեղեր, ճանապարհ (առանց վնասելու ծառերը): Անց է կացվել կենտրոնի ջրամատակարարումը, տեղադրվել են արևային վահանակներ բազմացման կենտրոնի էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Որսագողության և այլ իրավախախտումների կանխման նպատակով կենտրոնում ստեղծվել է անվտանգության համակարգ: Կենտրոնում կազմակերպվել է նաև տեղեկատվության և հուշանվերների սրահ, որտեղից որևէ գնում կատարելու միջոցով յուրաքանչյուր այցելու կարող է աջակցել ազգային պարկին և ծրագրին։ Ազատավանդակներն ունեն էլեկտրական ցանկապատ՝ եղջերուներին գիշատիչներից պաշտպանելու համար։
2022 թվականի դրությամբ կենտրոնում արդեն իսկ ծնվել էր 21 ձագ։ Եղջերուների առաջին խմբի, 3 առանձնյակի բացթողումը բնություն նախատեսվում է 2022 թ-ի աշնանը, որից հետո յուրաքանչուր տարի բաց կթողնվի 5-10 առանձնյակ։
Բնակչության տեղեկացվածության բարձրացման համար պատրաստվել են տեսանյութեր, շարունակաբար կազմակերպվում են սեմինարներ, ճանաչողական այցելություններ բազմացման կենտրոն։