Ժամանեց ազնվացեղ եղջերուների երրորդ խմբաքանակը

Posted on November, 25 2020

2020 թվականի նոյեմբերին Իրանի Իսլամական Հանրապետությունից 6 ազնվացեղ եղջերու տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ 

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։
Եղջերուների առաջին խմբաքանակը Հայաստան է տեղափոխվել 2018 թ․-ին։

Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF) և Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS)։

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։
Red Deer
© Vasil Ananyan