Ի՞նչ եք ցանկանում փնտրել

«Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն»-ն ընդունել է իր առաջին բնակիչներին

Ս․թ․ մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։

Ս․թ․ մարտ ամսին Իրանի Իսլամական Հանրապետությունից 3 կովկասյան ազնվացեղ եղջերու տեղափոխվել են «Դիլիջան» ազգային պարկում կառուցված «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն»՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման համար։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ժամանած կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ որձ։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխությունը Հայաստան նախատեսվում է 2018թ․-ի երկրորդ կեսին։ 

«Հայաստանում Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիրը» նախաձեռնել են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղը 2013 թ․-ին։

Ծրագրի ֆինանսական աջակիցներն են՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ KfW Զարգացման Բանկի միջոցով, WWF Գերմանիան, Կովկասի բնության հիմնադրամը (CNF), Անդրսահմանային միացյալ քարտուղարությունը (TJS) և HSBC Բանկ Հայաստանը։

Ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցվել է 10 հա մակերեսով ազատավանդակ, ինչպես նաև եղջերուների բազմացման կենտրոնի գրասենյակ, որը հագեցած է համապատասխան տեխնիկական և մարդկային ռեսուրսներով։

Եղջերուներին Հայաստան տեղափոխելու տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
© WWF Armenia
Red Deer Armenia
© WWF Armenia
Red Deer Armenia
© WWF Armenia
Red Deer Armenia