Գործարար աշխարհ և արդյունաբերություն

WWF Հայաստանը հավաստիացած է, որ գործարար աշխարհը, առևտուրը և արդյունաբերությունը վճռական դեր ունեն բնության պահպանության աջակցության և մեր երկրագնդի համար շրջակա միջավայրի հանդեպ ավելի մեծ պատասխանատվության խթանման գործում:

WWF Հայաստանը գործարար աշխարի հետ համատեղ ջանում է ստեղծել շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկության բարձրացում, որը օգնում է բարելավել պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև բարձրացնել նրանց տնտեսական արդյունավետությունը:

Առաջնորդվելով «Այն, ինչ լավ է մոլորակի համար, լավ է նաև բիզնեսի համար» սկզբունքով` WWF Հայաստանը հանձն է առել համագործակցել այն կազմակերպություների հետ, որոնք ցանկություն կհայտնեն իրենց մասնակցկությունն ունենալ հետևյալ ասպարեզներում.

• Լիցենզավորում (մանրամասները տես ներքևում)
• Մասնավոր հովանավորչություն (մանրամասները տես ներքևում)
• Ոչ դրամական նվիրատվություններ (մանրամասները տես ներքևում)

Մեր գործընկերները
Մանրամասն տեղեկությունների համար դիմել.

Հերմինե Հակոբյան
Համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար
Հեռ. +374 10 54 61 56 (ներքինը` 14)
Էլ.փոստ. hhakobyan@wwfcaucasus.org

Լիցենզավորում

Լիցենզվորումը WWF-ի պատկերանիշի  և անվան օգտագործման հնարավորության տրամադրումն է որևէ ծառայություն կամ ապրանք գովազդելու նպատակով: Սա շահավետ հնարավորություն է կազմակերպությունների և իրենց գործարանային ապրանքանիշերի համար գտնվելու WWF-ի պատկերանիշի ներքո: Տեղադրելով իրենց ապրանքանիշը հայտնի WWF-պանդա պատկերանիշի ներքո` կազմակերպությունները այսպիսով արժեքավորում են կազմակերպության կենսագրությունը և ուժեղացնւմ են իրենց ապրանքանիշի հեղինակությունը:

Այն կազմակերպությունները, որոնք ապացուցել են շրջակա միջավայրի հանդեպ իրենց կորպորատիվ պատասխանատվությունը, և որոնց ապրանքները արտադրվում են առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, հնարավորություն ունեն դիմելու լիցենզիայի համար:

Լիցենզիա ստանալու համար առավել մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև WWF-Ռուսաստանում կիրառվող օրինակի համար սեղմել այստեղ` ռուսերեն լեզվով

Մասնավոր հովանավորչություն

Ամեն տարի WWF Հայաստանը նախաձեռնում և իրականացնում է տարբեր քարոզարշավներ երկրում կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցերի վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացման համար:

Մասնավոր սեկտորի համար սա մեծ հնարավորություն է համագործակցելու WWF Հայաստանի հետ, զարգացնելու համագործակցություն, որը կարող է լինել փոխշահավետ ոչ միայն բնության պահպանության, այլ նաև մարկեթինգի և հասարակայնության հետ կապերի առումով:

Կազմակերպությունները կարող են հովանավորել հատուկ պահպանվող տարածքներում WWF Հայաստանի կողմից իրականացվող բնության պահպանման աշխատանքների իրականացման համար: Նրանք կարող են ֆինանսավորել WWF Հայաստանի տարեկան զեկույցի, բրոշյուրների և այլ նյութերի հրատարակումների համար:

Ձեռք բերելով լրատվամիջոցների աջակցությունը որպես տեղեկատվական հովանավորներ` նրանք կարող են օգնել ապահովելու WWF Հայաստանի գործունեության հրապարակայնության համար անվճար եթերաժամանակով և ինֆորմացիոն դաշտով:

Ոչ դրամական նվիրատվություններ

WWF -ի ցանցային եկամուտների 53%-ը ստացվում են անհատների կողմից կատարված նվիրատվություններից: WWF Հայաստանը ողջունում է նաև իր առաքելությունը իրականացնելու համար ստացվող բոլոր տեսակի աջակցությունները: Անհատները, կամ կազմակերպությունները կարող են ֆինանսական աջակցություն, կամ ոչ դրամական նվիրատվություններ կատարել, ինչպես նաև օգնել կազմակերպելու բարեգործական միջոցառումներ WWF Հայաստանի բնության պահպանման աշխատանքների հետագա տարածման համար: