Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Մեկնարկային հանդիպում, «Հայաստանում կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար»

Հունիսի 15-ին տեղի ունեցավ «Հայաստանում կենդանի լանդշաֆտները տնտեսական զարգացման համար» ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ներկա էին հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության, Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության, Ռազմավարական զարգացման գործակալության և WWF Հայաստանի ներկայացուցիչները:

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի մարզերում ֆերմերների և գյուղական բիզնեսների եկամուտը՝ տեղական բնական ռեսուրսների տնտեսապես ավելի արդյունավետ և ավելի կայուն օգտագործման շնորհիվ:  Ծրագիրն իրականացվելու է Տավուշի, Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում:  

Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության տարածաշրջանային փոխտնօրեն պրն. Վերներ Թութ-Շիմոնը նշեց, որ սա Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության առաջին ծրագիրն է՝ կապված Հայաստանում բնական պաշարների հետ: Ծրագիրը կարող է կապել տնտեսական աճն ու բնության պահպանությունն իրար` ստեղծելով նոր, հետաքրքիր և նորարար հիմք:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված բազմաթիվ բաց հարցեր և այլ մանրամասներ: Մասնակիցների կողմից ներկայացվեցին շնորհանդեսներ սկզբնական փուլի, հաղորդակցությունների, ռիսկերի վերաբերյալ:

WWF Հայաստանի տնօրեն պարոն Կարեն Մանվելյանը նշեց, որ ծրագրի ողջ ընթացքում որդեգրվելու է մասնակցային մոտեցում, և մասնակից բոլոր համայնքները ներգրավվելու են քննարկման և նույնիսկ որոշումների կայացման գործընթացում:

.....
Ս․թ.-ի ապրիլի 15-ին մեկնարկում է «Հայաստանում կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» ծրագիրը, որի շրջանակներում Շվեյցարիայի կառավարությունը Հայաստանին տրամադրել է 4․500․000 շվեյցարական ֆրանկ դրամաշնորհ: Ծրագիրն իրականացվելու է «Բնության համաշխարհային  հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի» կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համագործակցությամբ։

 
© WWF-Armenia
Kick-off Meeting, SDC