Ի՞նչ եք ցանկանում փնտրել

Բնության Համաշխարհային Հիմնադրամը (WWF Հայաստան) այցելել է սահմանամերձ գյուղերի դպրոցներ

WWF Հայաստանը (Բնության համաշխարհային հիմնադրամ) «Զանգեզուր»  կենսոլորտային համալիրի հետ համատեղ, «Ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում այցելություններ է կազմակերպել Հայաստանի Սյունիքի մարզի մի շարք սահմանամերձ դպրոցներ:

Այցերը նպատակ ունեին բարձրացնել սահմանամերձ համայնքներում ապրող աշակերտների իրազեկվածությունը իրենց հարակից տարածքի բնության պահպանության վերաբերյալ։  Որպես ապագա որոշումներ կայացնողներ` երեխաները գիտելիքներ ստացան իրենց համայնքներին հարակից պահպանվող  տարածքների, իրենց շրջակայքում բնակվող վտանգված  կենդանիների, նրանց սպառնացող հիմնական վտանգների և ապրելավայրերի մասին, ինչպես նաև WWF Հայաստանի և պետական բնապահպանական մարմինների  կողմից իրականացվող բնապահպանական գործունեության և բնապահպանական բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Ինչպես նշեց WWF Հայաստանի փորձագետ Ալեքսանդր Մալխասյանը, նման այցելությունները չափազանց կարևոր են երիտասարդության և բնության միջև կապ հաստատելու համար: «Որպես ապագա որոշումներ կայացնողներ, երիտասարդները պատասխանատու են բնության պաշտպանության և պահպանման համար: Այսպիսով,  տեղեկացված երիտասարդությունը կարող է կարևոր դերակատարություն ունենալ Հայաստանում բնության պահպանության գործում»: Հանդիպումների ժամանակ WWF Հայաստանը մի շարք նվիրատվություններ կատարեց, ինչպես նաև ընձառյուծի և Հայաստանում  նրա պահպանության  մասին տեղեկատվական նյութեր հանձնեց դպրոցականներին: Նախկինում WWF Հայաստանը նաև որոշակի տեխնիկական և ուսումնական սարքավորումներ, ինչպես նաև  փոքր ենթակառուցվածքներ (մանկական խաղահրապարակ, արևային էլեկտրակայան և այլն) է նվիրաբերել  Սյունիքի սահմանամերձ թիրախային համայնքների դպրոցներին և մանկապարտեզներին։

 
 
© WWF Armenia
WWF Armenia visited schools in borderline villages.