The WWF is run at a local level by the following offices...
Ծրագիրն իրականացվել է 3 մարզի (Արարատ, Սյունիք, Վայոց ձոր) 26 համայնքում։ Տրամադրված փոքր դրամաշնորհների շնորհիվ այդ համայնքներում լուծվել են այնպիսի սոցիալ-տնտեսական խնդիրներ, ինչպիսիք են ճանապարհների բարեկարգում, ջրագծերի անցկացում, արտաքին լուսավորության ապահովում և այլն։
Կայուն հողօգտագործման փորձի ներդրման համար Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 5 համայնքի հետ կնքվել են երկարաժամկետ՝ 7-10 տարվա տևողությամբ բնապահպանական համաձայնագրեր՝ 10 գյուղական բնակավայրերում բնապահպանական միջոցառումներ իրականացնելու համար։ Ծրագրի շնորհիվ ստեղծվել են անվտանգ միջանցքներ կենդանիների տեղաշարժի համար, ինչի արդյունքում էականորեն ավելացել է ընձառյուծների, բեզոարյան այծերի, գորշ արջերի թիվը։
Բնապահպանական համաձայնագրերը թույլ են տալիս իրականացնել բնության պահպանություն՝ միևնույն ժամանակ աջակցելով համայնքներին իրականացնելու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված միջոցառումներ։ Օգտագործելով այդ միջոցները՝ համայնքները կարողանում են մասնակցել նաև պետական սուբվենցիոն ծրագրերի և լրացուցիչ միջոցներ ներգրավել այլ աղբյուրներից։ էկոմիջանցքների խթանման ծրագրի կողմից համաֆինանսավորվել են՝
- գյուղտեխնիկայի, շինարարական և ուղևորներ փոխադրող մեքենաների տրամադրում Արենիում և Սիսիանում,
- արևային ջրատաքացուցիչների տրամադրում յուրաքանչյուր տնային տնտեսությանը Արտավանում,
- բարձրարժեք պտուղների մշակման համար ոռոգման համակարգի ներդրում Զանգակատանը,
- մակատեղիների և հովվի տնակի կառուցում Հորսում։

ECF Closing

ECF Closing

ECF Closing